close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+1°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 3)

Քաղաքական

3 Հոկտեմբերի 2019, 16:12
 Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 3)

4. Ծուռ խղճմտանքն ու բարոյական տկարութիւնն ազդում են ենթակայի «առարկայական տեսաւորութեան» վրայ: Բարոյապէս անողնաշար էակն իմացական պատեհապաշտ է: Այդպիսին զուրկ է փաստը իբր փաստ ըմբռնելու ընդունակութիւնից:  Նա այն փերեզակն է, որ սովորութիւն չունի իր կշեռքի նժարը հաւասարութեան կէտին պահել: Իր փչացած ապրանքը վաճառելիս նա սպառում է երդումների շարքը և ծախելուց յետոյ մենախօսում. «Աս ալ կլլեցուցինք»:

Որքա՛ն հեռու է արևն երկնակենտրոնից, այնքա՛ն երկար է լինում մարմինների ստուերը:

Որքա՛ն խորթ է մարդս ճշմարիտ գիտութեան, այնքա՛ն անճոռնի է նրա լեզւի սնախօսութիւնը:

Տգիտութեան պոչը մի՛շտ էլ երկար է:

Երկար լեզւապոչով են «քաղաքաբանում» հնչակ-ռամկավարները: Իսկ ի՞նչ է նրանց քաղաքաբանութեան հիմքը՝ անմիտ շաղակրատութիւն, քծնանք ցեղի թշնամիների առաջ. մեծամեծ տիտղոսների շռայլանք՝ իրենց ոչնչութիւններին, և ուրացում՝ հակառակորդի իրական արժէքների:

Որքա՛ն փոքր է մարդու ոգին, այնքա՛ն մեծ է երևում ինքն իր աչքում:

Որքա՛ն փոքր է մարդու ոգին, այնքա՛ն աննշան է երևում դիմացինն իր աչքում:

Որքա՛ն ստրկամիտ է մարդս, այնքա՛ն ահարկու է երևում «իշխանաւորը» նրա աչքում:

Ճնճղուկի աչքին ագռաւը թւում է ահարկու մի հսկայ: Մկան կարծիքով՝ չկայ ավելի զարհուրելի գազան, քան՝ կատուն: Ճնճղուկը, սակայն, չի պատկառում առիւծից, մուկը գաղափար չունի վագրի ահարկութեան մասին:

Կաթողիկոսական «ընտրութեան» առիթով Հայաստան գնացող և Ձորագէսի հանդէսն «ըմբոշխնող» Չօպանեանի աչքին գծուծամարմին Աղասի Խանճեանը թուացել է «յաղթանդամ զինւորականի պէս» մի հսկայ:

Ահարոնեանի հանճարը հայհոյող ճնճղուկամիտ յիմարները հնչակ-ռամկավար թերթերում որակւում են իբր «գրչի մշակներ»:

Դաշնակցական հսկայ մամուլի օրգանները, մեր ամսագրերը և ամեն տարի լոյս տեսնող բազմաթիւ գրքերը «թզուկային» աշխատանքի «թզուկ» պտուղներն են:

Տեսնո՞ւմ էք՝ ծուռ խղճմտանքն ինչպե՛ս է յիմարացնում մարդուն:

Դաշնակցական մամուլի օրգանները (ինչպէս «Յուսաբեր»-ը), ամսագրերը (ինչպէս «Հայրենիք» ամսագիրը) թզուկային թերթուկներ են, որովհետև հսկայածաւալ են: Դաշնակցականները «գրչի մշակներ» չեն, որովհետև ամեն տարի բազմաթիւ գրքեր են հրատարակում: Որով՝ հնչակ-ռամկավարները «գրչի մշակներ» են և «ստեղծագործներ», որովհետև լուրջ թերթ, ամսագիր հրատարակել և գիրք գրել չգիտեն:

Գի՞րք՝ դա ոչինչ բան է: Ծաւալով մեծ և բովանդակութեամբ խոր ամսագի՞ր, օրաթե՞րթ՝ դրանք թերթուկներ են, «բազմէջ» են, «քառէջ» են:

Թո՛ղ այդպէս լինի:

Ակամայից յիշում եմ մի դէպք: Ռուսական Սահմանադիր ժողովի ընտրութեան օրերին (1917 թ. աշնան) Աբարանի շրջանի Ալիքուչակ գիւղում Մացակ անունով ամբարտաւան մի գեղջուկ հանդիպեց ինձ և անմիջապէս հարց տւեց.

- Ինչպէ՞ս են տրեխներս:

- Լա՛ւ են:

-  Իմ տրեխներն են լաւ, թէ՞ քաղաքացիների կօշիկները:

- Քո՛ տրեխները:

- Իմ տրեխներն ամբողջ Երևան քաղաքի հետ չե՛մ փոխում:

- Մի՛փոխիր, սիրելի՛ս, մի՛ փոխիր:

Իր էութեան հոգևոր աղբը դրսևորող այս յիմարութիւնը Մացակը փորձեց ներկայացնել իբր զւարճացուցիչ խեղկատակութիւն, իբր անմեղ սրամտութիւն: Զգացի, որ նա ծուռ խղճմտանքով մի մարդ է: Իր դիմագծութիւնն արդէն վկայում էր, որ նա վատ տեսակի մի կասկածամիտ է: Ուզեցի, որ շարունակի բացւել, ինքը, սակայն, լռեց: Խօսք առին գիւղացիները: Պարզվեց, որ նա ոչ միայն Ալիքուչակ գիւղի, այլև ամբողջ Աբարանի շրջանի միակ հնչակեանն է: Եւ, իրօք, Աբարանը Հ.Յ. Դաշնակցութեան տւեց 14 հազար և մի քանի հարիւր ձայն. մեկ մարդ միայն չմօտեցաւ քուէատուփին, և այդ մարդը Մացակն էր: Ինչու: 1905-ին Մացակը մեղադրւել էր լրտես-դաւաճանի ծանր յանցանքի մէջ: Արսէն աղան (Րաֆֆիի «Խենթը» վէպի հերոս Խենթի՝ Սամսոն աղայի տղան) մուր է քսում Մացակի երեսին, պտտցնում գիւղերը՝ նրան թքամեռ անելու: Նրա երեսին թքում են Աբարանի բոլոր գիւղացիները, 2 օր էլ նա ցուցադրւում է Աշտարակի փողոցներում, թքում են անվերջ, բայց Մացակը չի մեռնում: Հակադաշնակցականի կենսունակութեան գաղտնիքը նրանում է, որ նա թքամեռ չի լինում:

Պատմութիւնը մուր է քսել գաղութահայ Մացակների երեսին. ուզես՝ թքի՛ր, նրանք թքամեռ չեն լինի, ուզես՝ ոգեկոչիր, նրանք քո դատին չեն ձայնակցի, ուզես՝ իմացաբանի՛ր, նրանք իրենց «բնական տեսաւորութիւնից» չեն հրաժարւի: Հակադաշնակցակա՛ն՝ դրան ասում են Նորին Անմեռ Դաւաճան Մացակ: Տառապի՛ր հայրենիքի համար, մարտնչի՛ր, զոհի՛ր, նահատակւի՛ր որքան կուզես՝ Մացակն իր «տրեխներն ամբողջ Երևան քաղաքի հետ չի փոխի»…

5. Բոլշևիկ անասունն իր դունչը ներկեց մարդկային արիւնով և դարձաւ «յեղափոխական գազան»: Արտասահմանի հակադաշնակցականներն իրենց կտուցը գունաւորել են կնոջական շրթներին յատուկ ներկով և ուզում են, շա՛տ են ուզում մեր վրայ թողնել «արիւնկզակ յեղափոխական»-ի տպավորութիւն: Հնչակները խօսում են ինչ-որ «պատնէշի» մասին, ռամկավարները յոխորտում են իրենց «քաղաքացիական անվախութեամբ»: Սակայն ո՛ւր միայն հոգևոր աղբ կայ, այլ երբե՛ք ստեղծագործ տեմպերամենտ, այնտե՛ղ սկսւում է գարշելի վայրահաչութիւնը, խօսքի սադիզմը: Սադիստը հոգեախտաւոր այն տիպն է, որ սեռական հաճոյք  ստանալու համար խոշտանգաբար տանջում  է իր զոհը: Կենդանիներից՝ բորենին նեխած դիակներ է  ուտում, գերեզմաններ կողոպտում: Բորենին գերեզմանապիղծ մի կենդանի է, դիակի գող:

Թէ՛ սադիստ մարդը, թէ՛ բորենին վախկոտութեան տիպարներ են: Դրանց բարոյական ճիւաղութիւնը պայմանաւորւում է հոգևոր անարիութեամբ: Անարի էակը միշտ էլ գարշագործ է: Նրա գործունէութիւնը դա վրէժխնդրութիւնն է վատշուէր տկարի:

Թուրքը, օրինա՛կ, բորենու բնազդով օժտուած սադիստ մի էակ է: Նա ո՛չ թէ սիրում է, այլ պղծում, ո՛չ թէ կարեկցում է, այլ խոշտանգում, ո՛չ թէ ստեղծագործում է, այլ կործանում, ո՛չ թէ մարտնչում է, այլ ջարդում, ո՛չ թէ պաշտպանում է, այլ սրբապղծում, ո՛չ թէ մշակում է, այլ խոպանացնում, ո՛չ թէ արդիւնաբերում է, այլ կողոպտում: Իբր ժառանգական սադիստ՝ նա իր զոհը խոշտանգում ու պղծում է ո՛չ միայն սպանելուց առաջ, այլև մեռցնելուց յետոյ: Նա ո՛չ միայն ողջապիղծ է, այլև՝ դիապիղծ:

Ծանօթ է, որ սեռամոլութիւնն ու սննդառական ագահութիւնը (իբր պղծումի և կողոպուտի տենչանք) հանդիսանում են օսմանցիների կեանքի պատմա- քաղաքական հոլովոյթը պայմանաւորող ամենահիմնական ազդակները:

Թուրքը վախկոտ է, բայց՝ անգութ, նա նախապաշարուած է, բայց՝ լպիրշ, նա ամաչկոտ է, բայց՝ սեռակենտրոն:

Բոլոր սադիստները սեռակենտրոն էակներ են, բոլոր սեռամոլներն, ի վերջոյ, սադիստներ են:

Սադիստը նաև սեռախտամիտ հայհոյաբան է. անշունչ առարկաներու վերացական գաղափարներն անգամ նա պատկերում է իբր հեշտանքի առարկաներ ու նրանց շռայլում անճոռնիօրէն սեռիմաստ հայհոյանքներ: Թուրքերէն հայհոյանքների անսպառ մթերանոցը, անգամ, առարկաներու առածները կարող են ահագին նիւթ մատակարարել սադիստ մարդու հոգե-ախտաբանութիւնն ուսումնասիրողներին:

Թուրքը զազրախօս է:

Բոլոր զազրախօսները հոգով այլասերուած, անզօր սադիստներ են, բոլոր սադիստները, ի վերջոյ, զազրախօսներ են:

Զազրախօսութիւնն անզօր սադականութեան հոգևոր աւտոմատիան է:

***

Զազրախօս է նաև հոգեբանօրէն հակադաշնակցական «հայ» տիպը: Դա ա՛յն սինլքորն է, որ իր բարոյական աղքատութիւնն ու մտքի թշւառութիւնը սքօղելու համար իր ներքին տկարութիւնը վերածում է խօսքի աւտոմատիայի: Դա ա՛յն սրիկան է, որ Եկեղեցում դիմակաւորւում է իբր երկիւղած կրօնասէր, աղօթում է ջերմեռանդօրէն, հանդիսանում է «ազգային դաւանութեան» պաշտպանութեան ախոյեանը, որ, սակայն, Յիսուսը պատկերում է ո՛չ թէ իբր տառապաշտ, իդէալիստ մարգարէ, այլ իբր սամարացի կնոջ, Մարիամ Մագթաղինացու հետ սիրաբանող անձ:

Դաշնակցութեան դէմ «գաղափարական» պայքար մղելիս հակադաշնակցականը, տուրք տալով իր էութեան, զազրախօսում է՝ «դաշնակցական այսինչ շէֆը հանրակառքի մէջ կասկածելի կերպով բարևած է անծանօթ տիկնոջ հետ, այնինչը կապ ունի իր ազգականուհու հետ, մէկ ուրիշը աչք ունի իր ընկերոջ կնոջ վրայ, դաշնակցական կիները «շնորհներ» կընեն օտար նախարարներուն, ուսուցիչները «ազատ սէր կը քարոզեն», ևն, ևն, ևն… Էութեամբ անբարոյական մտքի վիժուածքներ:

Կաւատական այս բանդագուշանքները համարւում են «գաղափարական պայքարի» զէնքեր:

Հակադաշնակցական «հանրային գործիչներ» և «խմբագիրներ» կան, որոնք իրենց դիրքն ապահովում են ոչ թէ մտածելու ընդունակութեամբ, այլ հայհոյելու, զրաբանելու սրամտութեամբ: Կարդալով նրանց ոգու փսխոցը՝ մարդ մղւում է ընդունել, որ նրանց ուղեղներն ո՛չ թէ մտածման կենտրոններ են, այլ սեռական մշտաբորբոք գործարաններ:

Խղճահարւե՞լ, ամաչե՞լ, զզւե՞լ, ի՞նչ անել. աստուած իմ:

Անզօր սադականութեան հոգևոր այս աւտոմատիային միանում է նաև բորենիական էութեան գիծը:

Ո՞ր դաշնակցականը սրբազան սարսուռով չի համակւի հնչակեան հին մի նահատակի ուրւականի առաջ:

Իսկ ի՞նչ են անում հնչակ-ռամկավարները՝ նրանք հայհոյում են ո՛չ միայն մեր կենդանի գործիչներին, այլև մեր տեսական գաղափարաբանութեան և աներևակայելին… անգամ՝ մեր նահատակներին:

Ա՜հ, ոգու ի՜նչ զազրելի անկում:

Ա՜հ, թրքոգի սադիստներ, ինչո՞ւ հոգով ու սրտով այսպէս մեռաք, ինչո՞ւ մտածումով ու բարոյականով այսպէս վատասերւեցիք, ինչո՞ւ, ինչո՞ւ:

Եւ, սակայն, անկումը շարունակւում է. ռամկավար «Փարոս» թերթուկի խմբագիրը, օրինակ, ճգնում է ամեն կերպ հաւասարւել  ախտաւոր չէակ Մարթայեանին: Հնչակ «Պալք. մամուլը» չի ուզում յետ մնալ «Փարոս»-ից: Խծբծում, կտցահարում, զրաբանում են անվերջ. հայհոյում են անգամ Եռագոյն Դրօշակին՝ նրա հասցէին ուղղելով «հայվան», «էշակ» բառերը և այդպիսով էլ գլորւում են ցած: Իջէ՛ք, իջէ՛ք մինչև գարշանքի դժոխքը, ուր մի օր ձեր սեփական ականջներիով պիտի լսէք յավիտենօրէն եղկելի ձեր ճակատագրի դատավճիռը:

Ասում են, որ դժոխքից վտարուածները կրկին դժոխք մտնելու համար այս աշխարհում նորանոր քսութիւններ պիտի անեն:

Ճի՛շդ են ասում:

Շարունակելի

 

Մահացել է Բենուր Փաշայանը
13 Դեկտեմբերի 2019, 11:59 Մահացել է Բենուր Փաշայանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica