close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ հարցի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացն արգելակվել է․ Լավրով

Արցախ

2 Հոկտեմբերի 2019, 19:44
 ԼՂ հարցի շուրջ  իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացն արգելակվել է․ Լավրով

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացն արգելակվել է, դեռևս չի հաջողվում շարժվել այդ ուղղությամբ: ТАСС-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքիւն գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, վերջերս իրավիճակը շփման գծում բավականին հանգիստ է, միջադեպերը քիչ են, և մյեծ մասշտաբների չեն: Կայացել է զոհերի մարմինների փոխանակում, նախապատրաստվում է կալանվորված մարդկանց փոխանակում՝ ոչ մեծ քանակությամբ, սակայն այնուամենայնիվ ինչ-որ գործընթաց տեղի է ունենում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սերտորեն աշխատում են ԱԳ նախարարների հետ: Ինչ վերաբերում է հողում տիրող իրավիճակին, ես կասեի, որ այն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացը սառեցված է, և դեռևս այդ արգելակումից չի հաջողվում դուրս գալ»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն օգնում քաղաքական գործընթաց ստեղծելու մթնոլորտին․

«Սակայն մենք՝  որպես համանախագահներ, ամերիկացիների և ֆրանսիացիների հետ աշխատում ենք միասին և միասնական տեսլական ունենք այս հարցի շուրջ: Մենք ցանկանում ենք գտնել լուծումը, որն, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսության միջոցով», - ընդգծել է Լավրովը:

Շփումներ կան, սակայն կարգավորման մասին երկխոսությունը դեռևս չի վերականգնվել», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica