close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+17°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Արցախում է

Արցախ

2 Հոկտեմբերի 2019, 14:01
 ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Արցախում է

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն երեկ առավոտյան ժամանել է Արցախ, որտեղ  հանդիպելու է կառավարության անդամների հետ, որպեսզի ուսումնասիրի Արցախ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, քննարկի ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հումանիտար ծրագրերը, նաև՝ համագործակցության նոր եղանակները, որոնց միջոցով ԱՄՆ-ը կարող է աջակցել նորաստեղծ ժողովրդավարության ամրապնդմանը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Կոնգրեսականին դիմավորել է Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ։ 

Արցախ ժամանելուց մի քանի օր առաջ Ֆրենկ Փալոնեն Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի մյուս համանախագահ՝ կոնգրեսական Ջեք Սփեյերի և փոխնախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ  կոչ էր արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին։ 2019 թվականիի սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարություն և պետքարտուղարություն ուղարկված նամակում, որը հետևել էր Պենտագոնի կողմից Բաքվին ցուցաբերվող օգնության կտրուկ աճին, նրանք պահանջել են համապարփակ զեկույց ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության վերաբերյալ, ինչպես պահանջվում է օրենքով։

Ի դեպ, կոնգրեսական Փալոնեն իր գործընկերների շրջանում Արցախ այցերի թվով ռեկորդակիր է, նաև՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին աջակցության ցուցաբերելու գործում: Բացի այդ՝  օրինագիծ է ներկայացրել, որի նպատակն է վերացնել Արցախ այցելելու խոչընդոտները և ամրապնդել Արցախ-ԱՄՆ կապերը։

Կոնգրեսական Փալոնեի արցախյան առաքելության մասին ավելին իմանալու համար հետևեք #ArtsakhStrong հեշթեգին:

Ի դեպ, Ֆրենկ Փալոնեի՝ Արցախ այցը լայն քննարկման արժանացավ նաև այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ նախագահ Ա. Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը հրապարակել էր այցի լուսանկարներից և կատարել հետևյալ գրառումը. «Ֆրենկ Փալոունը արդեն արցախում է: Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»: 

 

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica