close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
-3°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ու նախագահն այցելել են Լիբանանում ՀՀ դեսպանատուն

Քաղաքական

30 Սեպտեմբերի 2019, 12:17
 ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ու նախագահն այցելել են Լիբանանում ՀՀ դեսպանատուն

Շաբաթ՝ սեպտեմբերի 28-ին, Լիբանանում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը հանդիպել են Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ. տեղեկացնում է aztagdaily.com-ը: Նրանց ընկերակցել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը՝ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու գլխավորությամբ և Մելիք Գարագավորյանի, Հակոբ Հավաթյանի ու դոկտ. Էլի Թաշճյանի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հյուպատոս Լեոնարդ Աբաջյանը, զինվորական կցորդ, գնդապետ Ալեքսանդր Մուշեղյանը եւ դեսպանության գլխավոր քարտուղար Դավիթ Ալավերդյանը:

ՀՀ դեսպանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, Հայաստան-Լիբանան միջպետական հարաբերությունները եւ դրանք զարգացնելու հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մակարդակն ու ներկայիս իրավիճակը:

Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica