close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+1°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հակադաշնակցական շէյթանականութեան ընդհանուր բնոյթագիրը, արժէքն ու դերը (շարունակություն)

Քաղաքական

30 Սեպտեմբերի 2019, 11:49
 Հակադաշնակցական շէյթանականութեան ընդհանուր բնոյթագիրը, արժէքն ու դերը (շարունակություն)

Դարեր առաջ Եղիշէն ողբում էր. «Կենդանեաւ մերով տեսաք զդիակունս անձանց մերոց»:

 Ա՛հ, որքա՛ն աւելի խորն է մեր այսօրւայ վիշտը: Մենք հայ մարդոց բարոյական դիակներն ենք տեսնում մեր թշնամիների ոտքի տակ: Ձա՞յն ենք տալիս՝ չեն սթափւում, ոգեկոչո՞ւմ ենք՝ ոտքի չեն ելնում, ասո՞ւմ ենք՝ չեն լսում, լռո՞ւմ ենք՝ վայրահաչում են, թողնո՞ւմ ենք՝ մեզ են կպչում, սիրո՞ւմ ենք՝ դառնում են վանողական, ատո՞ւմ ենք՝ մեզ անւանում են հատուածամոլ:

Ինչպէ՞ս վարւենք: ի՞նչ անենք: Նրանք քծնում են, թշնամին՝ հրճւում, մենք՝ տառապում: Ինչպէ՞ս հաշտւել, ինչպէ՞ս լեզու գտնել, ինչպէ՞ս մոռանալ, ինչպէ՞ս ներել:

Մեր և նրանց միջև եղած վիհը քաղաքական համոզումների տարբերութեամբ չի պայմանաւորւում, այլ հոգեբանական կառոյցի:

Հակադաշնակցականութի՛ւն՝ դա քաղաքական ուժ չէ, այլ միայն բարոյական կրաւորականութիւն, դա ժանիք չէ, այլ միայն լեզու, դա կերպարան չէ, այլ միայն շփոթ, դա ձև չէ, այլ միայն քաոս:

Բարոյական կրաւորականութիւն, լեզու, շփոթ և քաոս. ի՜նչ աներևակայելի պատիժ:

Յաճա՛խ շա՛տ եմ մտածել այն մասին, թէ ի՞նչ թաքուն ուժով է հարատևում հայկական ցեղանենգ շէյթանականութիւնը: Վերջիվերջոյ նա մարմնա-հոգեբանական մի երևոյթ է, որով չի կարող ներքին որոշ դինամիզմից զուրկ լինել:

Ստորնութեան դինամիկա ՝ սրանով  է կնքւում «անցեղ հայութեան» հոգեբանականը, սրանով է հայ ցեղանենգ շէյթանը պղծում մեր անցեալը, թունաւորում մեր ներկան, մթագնում մեր ապագան:

Հոգեբանօրէն հակադաշնակցականը դա ա՛յն կախարդական մուկն է, որ դեգերում է շղթայակապ վագրի վանդակի շուրջը և իր գոյութիւնն իմաստաւորելու համար՝ խեղակատակում. «Ազատութի՞ւն ես երազում՝ ո՛չ-տեսանես»:

Վագրը. – Ո՞վ է կանգնած իմ փրկութեան ճանապարհին:

Մուկը.- Մեծն Ռուսաստանը, նոր Թուրքիան և ես՝ հայկական մուկս:

Գէօթէի Մեֆիստոֆէլը զանազան կերպարաններ էր ստանում, մեր ցեղանենգ շէյթանն էլ մերթ կապիկ է դառնում, մերթ՝ կատու, մերթ էլ՝ մուկ:

Սրանք են նրա ոգու երեք կերպարանափոխութիւնները:

Կայ, սակայն, հիմնական մի տարբերութիւն:

Մեֆիստոֆէլը, որ նաև ստեղծագործ ուժ է, մի տեղ ասում է. «Ես մի մասն եմ ա՛յն ուժի, որ մի՛շտ չարն է կամենում և բարին գործում»:

Հայկական ցեղանենգ շէյթանը, սակայն, յանկերգում է. «Ես ամբողջութիւնն եմ հայ տկարութեան, որ մի՛շտ չարն է կամենում և ոչինչ գործում»:

Մի ուրւական. – Ինչո՞ւ այդպէս:

Ցեղանենգ շէյթան. – Որովհետև իսկական գործի՝ վտանգի ժամանակ, սովորութիւն ունեմ մտնել մկան ծակ:

***

Կարճ մի ողբերգութիւն և կարճ մի զավեշտ, որոնք, սակայն, յստակօրէն բնութագրում են հայ ցեղանենգ շէյթանականութեան բարոյականը, ինչպէս նաև պատմական դերը՝ մեր կեանքում:

Հէ՜յ, հնչակեան սակաւաթիւ ազնիւ հերոսներ և դու ինքդ՝ հնչակեան 30-ամեայ փառահեղ մարտիկ Հաջի-Նազիկ, որ 1921-ի ճակատագրական ապրիլ 2-ին ինձ հետ տառապում էիր հայրենիքի ազատութիւնը ռուսական անարգ բռնութեան դէմ պաշտպանելու և հետևեալ առաւօտ մորթւեցիր բոլշևիկեան ձեռքով, և դուք հայաստանածին ռամկավար զոհեր և ինքդ՝ ռամկավար մտաւորական Նշան Յակոբեան, որ Ղամարլուի ճակատում աչքիս առաջ ստացար բոլշևիկ մահառիթ գնդակը, դուք՝ ամենքդ, բարձրացրէ՛ք ազնիւ նահատակի ձեր լուսապսակ ճակատները և տեսէ՛ք, թէ ինչպէ՞ս ձեր խնկելի յիշատակի գողերը ցեղանենգ շէյթանի պատմուճանը հագած, իրենց ոգին ձեր դահիճների աղտոտ ոտքերի տակ՝ գնում են հակադաշնակցական շնականութեան ճանապարհով:

Երջանի՛կ էիք, թերևս, որ չապրեցիք և չվայելեցիք գաղութահայ դժոխքը, որում ձեր ոգու խորքին անծանօթ, բայց ձեր անունը շահագործող թշւառականները կենդանի աչօք տեսնում են իրենց հոգու դիականալը:

Շարունակելի

Սկիզբը՝ այստեղ:

Մահացել է Բենուր Փաշայանը
13 Դեկտեմբերի 2019, 11:59 Մահացել է Բենուր Փաշայանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica