close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+11°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Սպորտ

27 Սեպտեմբերի 2019, 21:01
 Արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի յոթերորդ և ութերորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ, այս մասին  Yerkir.am-ին հայտնեցին ՀՖՖ-ից: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:

Որոշակի ընդմիջումից հետո ազգային հավաքական է հրավիրվել Ժոա Ժորդի Մոնրո Արարատը: Վնասվածքի պատճառով Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը առաջիկա հանդիպումներին հարցականի տակ է: Այդուհանդերձ, նա ազգային հավաքականին միանալու հրավեր է ստացել:

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) 

Արարատ Մոնրո, «Դեպորտիվո Բոյակո Չիկո» (Կոլումբիա)     

 Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան) 

Անդրե Չալըշըր «Գյոթեբորգ» (Շվեդիա) 

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Հենրիխ Մխիթարյան, «Ռոմա» (Իտալիա) 

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)

Գևորգ Ղազարյան, «ԱԵԼ Լիմասոլ» (Կիպրոս)      

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա) 

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան) 

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա) 

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան) 

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները և վերջնական հայտացուցակը կհրապարակվի ավելի ուշ:   

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica