close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+9°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարկ եղած դեպքում «Իսկանդերն» էլ է մասնակցելու. ՀՀ զինկոմը՝ զորավարժությունների մասին

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2019, 20:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարկ եղած դեպքում «Իսկանդերն» էլ  է մասնակցելու. ՀՀ զինկոմը՝ զորավարժությունների մասին

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանի ամբողջ տարածքում զորավարժություն է տեղի ունենալու: Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում  ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը նշեց, որ առաջին անգամ զորավարժությունում ներգրավվելու է նաև ամբողջ պահեստազորը՝ մարդիկ, որոնք երբևէ ծառայել են, ունեն զինվորական գրքույկ և զինվորական մասնագիտություններ:

20-45 տարեկան բոլոր քաղաքացիները, որոնք զինծառայությունն անցել են իբրև շարքային, իսկ սպայական կազմը՝ մինչև 55 տարեկան, զորավարժության մեկնարկին ներկայանալու են զինապարտների ընդունման կետեր:

Ընդհանուր այս ռեսուրսի 10 տոկոսը մասնակցելու է վարժական հավաքներին. գնալու է զորամասեր և, ըստ մասնագիտության՝ հրետանավոր, կապավոր, հետախույզ…, 5-10 օր ծառայելու է  ժամկետայինների հետ, ծանոթանալու է նոր ռազմատեխնիկային, բարձրացնելու  է մասնագիտական ունակությունները:

Վարժական հավաքներին մասնակցողները նաև վճարվելու են. օրենսդրությամբ նախատեսված է 5 հազար դրամ սերժանտ-շարքայինների, 7 հազար դրամ պահեստազորի սպաների համար:  «Այսինքն՝ 10 օրում 50 հազար դրամ  կստանան սերժանտ-շարքայինները,  70 հազար՝ սպաները»,- ասաց գնդապետ Ավթանդիլյանը:

Իսկ մյուսները 1 օր ստուգում անցնելուց, պետական  և տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայանալուց հետո ցույց են տալու իրենց զինգրքույկը, ներկայացնելու են ընտանիքի կազմը, առողջական վիճակը և վերադառնալու են իրենց տները:  

ՀՀ-ից բացակայող կամ արտագնա աշխատանքի մեկնած պահեստազորայինների ցուցակը, ըստ զինկոմի պաշտոնակատարի, ճշտված է:

«Զորավարժության նպատակը տեղում ստուգելն է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունը, ԶՈՒ պարտականությունը և փոխհամագործակցության պլանները՝ ըստ տեղում աշխատանքի»,- պարզաբանեց ՀՀ զինկոմի պաշտոնակատարը: 

Առավել մանրամասն՝  տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica