close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկախության երթ՝ Երևանում

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2019, 19:41
 Անկախության երթ՝ Երևանում

Այսօր սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով տոնական միջոցառումը մեկնարկեց երթով:

Մատենադարանի հարակից հատվածից, երիտասարդների գլխավորած երթը՝ դրոշներով, թմբկահարների ուղեկցությամբ,  շարժվեց Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցներով՝ դեպի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից և պետականության խորհրդանիշերից մեկը հանդիսացող Արամ Մանուկյանի արձանի մոտ:

Երթի նպատակը անկախության ոգեկոչումն է, անկախության ընկալման բարձրացումը ժողովրդի մոտ:

Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Տոնական երեկոն շարունակվում է ազգային երգերի կատարողների և Adana Project խմբի մասնակցությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica