close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+8°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.42
GBP1617.07
EUR1517.55
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Օրենքով գող» լի­նելը կամ նման կոչում շնոր­հելը կդիտվի հանցագործություն և կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ. «Ժամանակ»

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2019, 10:53
 «Օրենքով գող» լի­նելը կամ նման կոչում շնոր­հելը կդիտվի հանցագործություն և կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ. «Ժամանակ»

«Հայաստանի կառավա­րությունը խորհրդարան է ներկայացրել «Քրեական օրենսգրքում» փոփոխու­թյուն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագիծը պայմանա­կանորեն կարելի է անվանել «օրենքով գողերի մասին» նախագիծ:

Նախագծի 223.1 հոդվածը վերնագրված է՝ «Քրեական աստիճանակար­գության բարձրագույն կար­գավիճակ տալը կամ ստա­նալը, կամ պահպանելը»:

Նշվում է, որ քրեական աս­տիճանակարգության բարձ­րագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահ­պանելը պատժվում է ազատազրկմամբ յոթից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:       

Օրենքի ընդունման դեպքում «օրենքով գող» լի­նելը կամ նման կոչում շնոր­հելը, փաստորեն, կդիտվի հանցագործություն և կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica