Փաշինյանը ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնում նշանակել է ԺՊ-ների, քանի որ այս պահին չի կարող նշանակել այն անձանց, ում ցանկանում է.«Ժամանակ»
Քաղաքական

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակել է ժամանակավոր պաշտոնակատարների, քանի որ այս պահին չի կարող նշանակել այն անձանց, ում ցանկանում է:
Փաշինյանը սպասում է, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունի ԼՀԿ-ի ներկայացրած օրենսդրական փոփոխությունը, որից հետո կկարողանա այդ պաշտոններում նշանակել համակարգից դուրս մարդկանց, քաղաքացիական անձանց:
Սպասվում է, որ այդ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի նոյեմբերի վերջին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։