close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+12°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոյեմբերյանի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Իրավունք

20 Սեպտեմբերի 2019, 20:37
 Նոյեմբերյանի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց ձեռք բերելու պահելու և իրացնելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Տավուշի մարզի բնակիչներ 61 և 50-ամյա երկու տղամարդու։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածենր՝ ընդհանուր 18 գրամից ավելի քաշով։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 61-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված զանգվածը տվել է 50-ամյա տղամարդը։ 
Հայտնաբերվածն առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica