close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+12°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էլիաս Բու Սաաբը երախտագիտություն հայտնել Լիբանանում հայ խաղաղապահների ներկայության համար

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2019, 19:59
 Էլիաս Բու Սաաբը երախտագիտություն հայտնել Լիբանանում հայ խաղաղապահների ներկայության համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի պաշտպանության նախարարի այցը մեր երկիր և, վերհիշելով 2018 թ. աշնանը Լիբանան կատարած իր այցը, երկրի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումները, նկատել, որ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության խորացմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունը, Լիբանանում գործում է կենսունակ հայկական համայնք, երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և Հայաստանը կարևորում է Լիբանանի հետ հարաբերությունների շարունակական սերտացումը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էլիաս Բու Սաաբը նշել է, որ մեծ պատիվ է գտնվել Հայաստանում և ՀՀ գործընկերների հետ քննարկել փոխգործակցության խորացման հեռանկարները: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Լիբանանը մեծ ներուժ ունեն զարգացնելու համագործակցությունը պաշտպանական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, համատեղ նախագծերի իրականացման շուրջ, անդրադարձել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:

Վարչապետն անդրադարձել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակներին և Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցությանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում  է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը: Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունել է Հայաստանի հումանիտար գործողությունները Սիրիայում և երախտագիտություն հայտնել Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահ անձնակազմի մասնակցության համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica