close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+12°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԿԵ-ն աշխատում է բնականոն. մամուլի քարտուղարը կոնցեսիոն պայմանագրի խզման լուրը չի մեկնաբանում

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2019, 19:36
 ՀԿԵ-ն աշխատում է բնականոն. մամուլի քարտուղարը կոնցեսիոն պայմանագրի խզման լուրը չի մեկնաբանում

Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չի մեկնաբանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:

«ՀԿԵ» ընկերությունը այդ թեմայի առնչությամբ մեկնաբանություն չունի, ընկերությունը աշխատում է բնականոն ռեժիմով»,- ասաց Գրդզելյանը:

RTVi հեռուստաընկերությունը, վկայակոչելով անանուն աղբյուրի, հայտնել է, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica