close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+12°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել ՀՀ-ին. Ավինյանն ընդունել է Կատարինա Մատերնով

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2019, 19:25
 ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել ՀՀ-ին. Ավինյանն ընդունել է Կատարինա Մատերնով

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Փոխվարչապետը նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի առավել կարևոր գործընկերներից մեկը և հավելել, որ եվրոպական պատվիրակության այցը լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ընթացիկ ծրագրերը և անդրադարձ կատարելու ապագա հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կատարինա Մատերնովան ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են թվայնացմանը ու էլեկտրոնային կառավարմանը, հանրային կառավարման բարեփոխումներին և էներգետիկ արդյունավետությանը վերաբերող հարցերին: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել այս ուղղություններով ԵՄ ցուցաբերած աջակցության համար, ներկայացրել կառավարության կողմից իրականացված աշխատանքները և ապագա ծրագրերը: Կողմերը մանրամասնորեն քննարկել են յուրաքանչյուր ոլորտում համագործակցության խորացման ուղիները և նոր նախաձեռնություններ մեկնարկելու հնարավորությունները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica