close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+12°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներդրումներ (մաս 14)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

20 Սեպտեմբերի 2019, 17:23
 Ներդրումներ (մաս 14)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

Հինգերորդ մասը՝ այստեղ:

Վեցերորդ մասը՝ այստեղ։

Յոթերորդ մասը` այստեղ,

Ութերորդ մասը՝ այստեղ։

Իններորդ մասը՝ այստեղ:

Տասներորդ մասը՝ այստեղ,

Տասնմեկերորդ մասը՝ այստեղ,

Տասներկուերորդ մասը՝ այստեղ,

Տասներեքերորդ մասը՝ այստեղ

Չնայած իրականացված լայնածավալ սեփականաշնորհմանը,դա ամենեւին չհանգեցրեց ներդրումների ակտիվացմանը,որքան էլ տնտեսությունը մեծապես զգում էր դրա կարիքը։ Թերեւս սա էլ դարձավ այն հիմնական պատճառներից մեկը,որ մասնավորեցված ձեռնարկությունների մեծ մասը չկարողացավ շարունակել տնտեսական գործունեությունը։

Այս տարիներին ներդրումների գերակշիռ մասը բաժին էր ընկնում արտերկրից ստացվող վարկերին։ 1994-1995թթ. ֆինանսական հոսքերը 88.7 մլն դոլարից հասան 222.0 միլիոնի,որոնց գրեթե 90 տոկոսը կամ ավելի քան 197 միլիոնը տարբեր միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկերն էին։

Խիստ սահմանափակ էր ուղղակի ներդրումների ծավալը։ Օրինակ՝ 1993թ. կատարված 99.9 մլն դոլար ներդրումներից 99.1 մլն դոլարը վարկային ներդրումներն էին։ Փոխանակ ավելանալու՝ առանձին տարիներին ուղղակի ներդրումները, որոնք բնութագրում են տնտեսության նկատմամբ հետաքրքրությունները, նույնիսկ նվազեցին։

Այսպես՝ 1996թ. ուղղակի ներդրումները կազմեցին ընդամենը 17.5 մլն դոլար։ Դա գրեթե 7 միլիոնով պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից։

Ներդրումների, այդ թվում՝ ուղղակի ներդրումների կտրուկ աճ գրանցվեց 1998թ.։ Ուղղակի ներդրումներն ավելացան գրեթե 4.5 անգամ։ Ընդ որում,դրանք կազմեցին ընդհանուր ներդրումների կեսից ավելին։ Համեմատության համար ասենք, որ 1994թ. ուղղակի ներդրումները ընդհանուր հոսքերի մեջ կազմում էին ընդամենը 10 տոկոսը։

 

Ֆինանսական կամ ներդրումային հոսքերը դեպի Հայաստան

(մլն դոլար)

 

 

1991

1992

1993

1994

1995

1996

1997

1998

Ընդամենը

19.6

2.4

99.9

88.7

222.0

286.0

287.8

406.0

Ուղղակի ներդրումներ

19.1

2.4

0.8

9.2

24.4

17.57

51.9

232.4

Վարկեր

0

0

99.1

79.5

197.6

230.4

199.8

179.8

 

Շարունակելի

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica