close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+17°
+18°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին. Tert.am

Իրավունք

20 Սեպտեմբերի 2019, 15:18
 Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին. Tert.am

Վայոց Ձորի մարզպետը ներկա է եղել Եղեգնաձորում փոխգնդապետի հետ տեղի ունեցած միջադեպին, փոխգնդապետ Արա Մխիթարյանն էլ շարունակում է կոմայի մեջ մնալ: Մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը և լուրեր տարածել, թե միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, մարզպետը միջադեպի մասնակից է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց աղբյուրը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի:

«Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ գործի քննությունը այլ ընթացք է ստանում, մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նրան զրպարտում են, խաղում են բարի համբավի, սպայի արժանապատվության հետ: Թող չասեն, թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը այլևս չի գործում, գործում է ավելի ուժեղ: Երկու փոխգնդապետներ իրենց ցուցմունքում ասել են, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին: Փորձում են անունը մաքրել, ասում են՝ Տրդատ Սարգսյանը քնած է եղել, ո՛չ, ներկա է եղել, էլ չեմ ուզում ասել, որ մարզպետը հարվածել է փոխգնդապետին, ընդ որում, նա եղել է զինվորական համազգեստով: Հիմա մարզպետի անունը մաքրում են» ,-նշեց նա:

Tert.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին վստահեցնում էր, որ սեպտեմբերի 18-ին, 23:30-ին Արա Մխիթարյանը գնացել է Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակ՝ տուն գնալու նպատակով, այդ պահին մոտեցել է նաև այլ մեքենա, և նա կարծել է, թե իր ընկերներն են:

«Այդ պահին այդտեղ պետք է լինեին նաև իր զինվորական ընկերները, Արա Մխիթարյանը շփոթել է, կարծել է, թե իրենք են, մոտեցել է, որ հաջողություն ասի: Այդ ժամանակ նա մոտեցել է Հարություն Գրիգորյանին՝ կարծելով, թե իր ընկերներն են, սակայն մարզպետի օգնականը, կոպիտ տոնով հարցրել է, թե ի՞նչ է եղել, փոխգնդապետը հայտնել է, որ շփոթել է, հետո վիճաբանություն է տեղի ունեցել, բայց ծեծկռտուք չի եղել, այս տղան քարը ձեռքին հեռացել է, փոխգնդապետ կարծել է, թե միջադեպն ավարտվել է: Բայց Հարություն Գրիգորյանը վերադարձել է 6-7 հոգու հետ, նրանց մեջ եղել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը: Նշեմ, որ փոխգնդապետին հիմնական հարվածներ հասցնող Հարություն Գրիգորյանը մարզպետի հորեղբոր աղջկա ամուսինն է»,-նշեց նա՝ վստահեցնելով, որ զրպարտություն է այն վարկածը, թե զինվորականները միմյանց հետ վիճելիս են եղել, և այդ ժամանակ Հարություն Գրիգորյանը փորձել է հանդարտեցնել:

Աղբյուրը պատմեց, որ երկու փոխգնդապետները փորձել են բաժանել, փոխգնդապետներից մեկը գոռացել է՝ Արան մահանում է, մի խփեք, հարվածել են նրա աչքին, հենց հիմա աչքի վնասվածք ունի:

«Այս ամենից հետո այլ բան են շրջանառում: Եկեք հարց ու փորձ արեք, տեսեք՝ ով է փոխգնդապետը, եթե ուզենար կռվել, ֆիզիկական ուժը թույլ կտար 6-7-ին էլ տապալել, բայց կռվի հակված չի եղել, ես ձեզ չեմ խաբի, չգիտեմ՝ այդ ժամանակ ալկոհոլ օգտագործած է եղել, թե ոչ, բայց իր տեսակով համեստ, բարի համբավ ունեցող մարդ է: Նա ունի 10 տարեկան երեխա, Աստված չանի, եթե փոխգնդապետը կոմայից դուրս չգա, մենք ոտքի ենք կանգնելու, զինվորականները նրա կողքին են»,-վստահեցրեց աղբյուրը:

Նյութի հրապարակումից հետո՝ ժամը 14։30-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ  Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ․ Գ-ն:

Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը:

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica