close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վալերիյ Օսիպյանի հրաժարականի պատճառները. «Ժամանակ»

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2019, 10:33
 Վալերիյ Օսիպյանի հրաժարականի պատճառները. «Ժամանակ»

«Հրաժարականի պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ, իր հրաժեշտի հայտարարության մեջ նշել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 18-ին: Մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ պաշտոնանկ եղած ոստիկանապետը նշանակվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական: Հանրությունն այդ նշանակումը ընդունեց տարաբնույթ արձագանքով: Շատերի մոտ հարց առաջացավ, թե նախկին ոստիկանապետը ինչպես և ինչ խորհուրդներ պետք է տա վարչապետին, որը, փաստորեն, դժգոհ է եղել նրա աշխատանքից ոստիկանապետի պաշտոնում: Համենայնդեպս, այդպես էր հայտարարել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ Օսիպյանի և Վանեցյանի աշխատանքը չի գոհացրել վարչապետին: Իսկ բանն այն է, որ Վալերի Օսիպյանը կարծես թե մասնագիտությամբ ոստիկան է և, ասենք, չի կարող վարչապետին տալ որևէ այլ ոլորտի վերաբերյալ մասնագիտական գնահատական:

Ըստ այդմ՝ պետք է արձանագրել, որ նրա խորհրդական նշանակումը քաղաքական ակտ է: Արդյոք Նիկոլ Փաշինյանը դրանով կանխո՞ւմ է հրաժարականի պատճառների մասին Վալերիյ Օսիպյանի խոսելը: Բանն այն է, որ Օսիպյանի այդ հայտարարությունը թողնում էր զգուշացման, կամ սպառնալիքի տպավորություն. եթե չարվի ինչ-որ բան, ապա կխոսեմ:

Իհարկե, սա առավելապես ենթադրություն է, մի վարկած, հնարավոր շատերի շարքում: Սակայն հետաքրքիր է, ե՞րբ է խոսելու Վալերիյ Օսիպյանը իր հրաժարականի պատճառների մասին, և կխոսի՞ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում աշխատելու ընթացքում: Թե՞ ավելի ուշ, երբ նա այդ պաշտոնն էլ կթողնի և արդեն կխոսի թե՛ ոստիկանապետի, թե՛ խորհրդականի պաշտոնները թողնելու պատճառների մասին: Եթե լուրջ, ապա այստեղ հատկանշական է, որ Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկության մասին դեռևս պաշտոնական տեղեկությունների հրապարակումը չեղած, ռուսական «Ինտերֆաքսով» գնաց տեղեկություն, թե նրա հրաժարականը կապված է Ամուլսարի հարցի հետ, և վարչապետը Օսիպյանին հեռացրել է, որովհետև վերջինս չէր կարողանում ապահովել Ամուլսարի հարցում իշխանության խնդիրների լուծումն ու հանքի ճանապարհների բացումը:

Սա, իհարկե, կարող է լինել հերթական տեղեկատվական «բադիկը», որով լեցուն է հայկական և ռուսական մեդիադաշտը՝ Հայաստանի մասին հրապարակումների պարագայում, բայց, այդուհանդերձ, պաշտոնական մեկնաբանությունների սղությունը այդ «բադիկների» կյանքը երկարացնում է և ավելացնում թռիչքի բարձրությունը: Մյուս կողմից պետք է արձանագրել մի հատկանշական հանգամանք, որ Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվում է նախկին ոստիկանապետը, այսինքն՝ ուժային կառույցի ղեկավար, որն այդ ոլորտում ունի թե՛ հետհեղափոխական, թե՛ նախահեղափոխական բարձրաստիճան աշխատանքի բազմամյա փորձ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica