close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը հավանություն է տվել 2019-2023 թթ. ոչխարաբուծության զարգացման ծրագրին

Տնտեսական

19 Սեպտեմբերի 2019, 20:11
 Կառավարությունը հավանություն է տվել 2019-2023 թթ. ոչխարաբուծության զարգացման ծրագրին

Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ-ում 2019-2023 թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին: Որոշման ընդունումը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ և զարգացմամբ։ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ ոչխարաբուծությունն առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից է, և միջազգային գները, ինչպես նաև ոլորտում տիրող իրավիճակը հուշում են, որ այս ներուժը հնարավոր է իրացնել առաջիկա տարիներին:Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես, արդեն 2019 թ. դրությամբ, ըստ օպերատիվ տվյալների, արտահանման ցուցանիշների զգալի աճ է գրանցվել՝ հանրապետությունից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս, իսկ գինը գրեթե 50 տոկոսով աճել է: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Վրաստանը: Արտահանման ցուցանիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար: Որոշման ընդունման նպատակն է՝ պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես, մատչելի վարկավորման պայմանների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, որը կնպաստի արտաքին շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է, որ տնտեսվարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ, կբարձրանա ճյուղի շահութաբերության մակարդակը, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի և արտահանման ծավալները և այլն:

Վարչապետ Փաշինյանի առաջարկով Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է ընթացակարգերը, որպեսզի ծրագրով հետաքրքրվող տնտեսվարողները տեղյակ լինեն, թե ինչ քայլեր պետք է անել՝ ո՞ւմ դիմել, ի՞նչ ժամկետում և ի՞նչ պայմանների պետք է բավարարել՝ ծրագրից օգտվելու համար: Նշվել է նաև, որ Համաշխարհային բանկի հետ նախնական պայմանավորվածություն կա՝ տեղական տոհմային ոչխարաբուծության զարգացմանն ուղղված աշխատանքներն սկսելու համար:

Գործադիրը որոշում է ընդունել «Սրուրեան ակնաբուժական կենտրոն» ՍՊԸ կողմից՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ակնաբուժական ծառայությունների մատուցման համար (ք. Երևան)։ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշել է, որ ընկերությունն աշխատում է 2016 թվականից, ընդհանուր ներդրումային ծրագրի ծավալը կազմում է 170 մլն ՀՀ դրամ, արդեն իրականացվել է 120 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներկայում առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 3-ը: Ակնկալվում է, որ ծրագրով նախատեսված մատուցվող բժշկական ծառայությունների ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 60-70 մլն ՀՀ դրամ: 2018 թ. ընկերության կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 14 մլն դրամ, ընկերությունն արտադրանքը ձեռք է բերելու առաջնային արտադրողից, այսինքն՝ սարքավորումներն ամբողջապես նոր են:

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica