close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը․ Փաշինյան

Տնտեսական

19 Սեպտեմբերի 2019, 19:48
 Կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Հանդիպմանը ներկա էին «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը և «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը: 

Այս մասին Yerkir.am-ինտեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը և HSBC-ի՝ որպես Հայաստանի բանկային համակարգի առաջատար ներկայացուցիչներից մեկի ներդրումը մեր երկրում բանկային մենեջմենթի մշակույթի զարգացման գործում:

«HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենը գոհունակություն է հայտնել բանկի՝ Հայաստանում ծավալած գործունեությունից, ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությունից և նշել, որ HSBC-ն հետաքրքրված է մեր երկրում գործունեությունն ու ծրագրերն ընդլայնելու հարցում:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացմանը միտված բարեփոխումները և նշել, որ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելը: Այս համատեքստում հեռանկարային կարող է լինել նաև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ HSBC-ն հուսալի գործընկեր է, և կառավարությունը պատրաստ է քննարկել Հայաստանում բանկի ներկայացվածության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
 

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica