close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+12°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ում մեդալների մասին կասկածներն առաջացել, իրավապահ մարմիններին այդ մասին տեղեկացվել էր ամիսներ առաջ․ Արարատ Միրզոյան

Բլոգեր

19 Սեպտեմբերի 2019, 19:35
 ԱԺ-ում մեդալների մասին կասկածներն առաջացել, իրավապահ մարմիններին այդ մասին տեղեկացվել էր ամիսներ առաջ․ Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարտ ՄԻրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  

«ՀՀ քննչական կոմիտեն այսօր արդեն հայտարարել է, որ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը։

Նա ԱԺ աշխատակազմում աշխատանքի է անցել 2014 թ․ և մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ այդ պահի դրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկն է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում որոշման նախագիծ է շրջանառվում Հ․Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ, ցանկանում եմ միանգամից կանխել բոլոր հնարավոր քաղաքական շահարկումները և զանազան օրինախախտումները քաղաքական շարժառիթներով մեկնաբանելու փորձերը․ ԱԺ աշխատակազմում մեդալների քաշի և բաղադրության վերաբերյալ կասկածներն առաջացել էին և իրավապահ մարմիններին այդ մասին տեղեկացրել էին դեռ ամիսներ առաջ։

Հիշեցնեմ՝ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015-2016թթ․ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից 32.000 - 40.000 դրամով և 12,3 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալները», որոնք ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեին ոսկու շերտով պատված արծաթից, իրականում պատրաստված են պղինձ-ցինկի համաձուլվածքից և գնահատվում են 3.700 - 4.200 դրամ։

Հավելեմ նաև, որ քննչական մարմինները գործողություններ են իրականացնում՝ պարզելու, թե որքանով են տեխնիկական բնութագրին համապատասխանում 935 հուշանվեր - հարթաքանդակները՝ ձեռք բերված 2015-2017թթ․, 15.000 - 72.000 դրամով, 24,3 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica