close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+9°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջաներենը՝ հայալեզու դպրոցների դասագրքերում

Տարածաշրջան

19 Սեպտեմբերի 2019, 17:38
 Ադրբեջաներենը՝ հայալեզու դպրոցների դասագրքերում

Անցյալ շաբաթ` սեպտեմբերի 16-ին, Վրաստանում մեկնարկեց 2019-2020 ուսումնական տարին: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցները նոր տպագրված դասագրքեր են ստացել:

Հայալեզու դպրոցից «Ալիք մեդիային» լուսանկարներ են տրամադրել, որտեղ երևում է, որ հայալեզու դասագրքում որոշ դասեր կամ դասից ինչ-որ հատված ադրբեջաներենով է: Հետևյալ նկարում 9-րդ դասարանի պատմության դասագիրքն է:

Հրատարակչությունից, որտեղ տպագրվել են գրքերը, մեզ հետ զրույցում ասացին, որ կփորձեն ճշտել, թե ինչպես է եղել վրիպակը։

Կապ հաստատեցինք նաև Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերից մի քանիսի դպրոցների աշակերտների հետ, որոնք էլ մեզ հայտնեցին, որ նման բան դեռևս չեն տեսել. «Գրքիս մեջ նման բան չկա: Չեմ էլ լսել, թե արդյոք անցած տարիներին եղել է», — «Ալիք մեդիային» հայտնում է Մառնեուլիի Թաքալո գյուղի 9-րդ դասարանի աշակերտը` չցանկանալով ներկայանալ:

Կապ հաստատեցինք Վրաստանի տարբեր շրջանների հայաբնակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ, որոնց հետ զրույցից պարզ դարձավ, որ նման դեպք դեռևս չի գրանցվել:

Խմբագրությունից էլ ասեցին, որ մինչ այս նման հարցով իրենց ոչ ոք չի դիմել, սակայն նախկինում էլ եղել են նման դեպքեր:

Aliq.qe

Աննա Թանդարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica