close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+9°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատյան դաշտում 97 հոր կկոնսերվացվի, 8-ը՝ կփակվի

Հասարակություն

19 Սեպտեմբերի 2019, 13:10
 Արարատյան դաշտում 97 հոր կկոնսերվացվի, 8-ը՝ կփակվի

Կառավարությունը պահուստային ֆոնդից 37 մլն 954 հազար դրամ կհատկացնի Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Արարատյան դաշտի Արարատի և Արմավիրի մարզերում 97 հորերի կոնսերվացման ու 8 հորերի լուծարման նպատակով:

 Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այդ աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի խնայել մոտ 30 մլն խմ ջուր, որն այս պահին հոսում է ու կորչում: «Միաժամանակ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ ապօրինի օգտագործող, ինքնաշատրվանող հորերի լուծարման համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Ըստ հիմնավորման, Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները պատմականորեն հիմնականում օգտագործվում էին խմելու եւ ոռոգման նպատակներով: 2006 թվականից այնտեղ սկսեցին գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Բավականին կարճ ժամանակահատվածում ձկնաբուծությունը դառնում է Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործողը: 

«2013թ. ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը (տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավել ջուր, քան հասցնում էր ձեւավորվել), ինչն էլ պատճառ հանդիսացավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանն ու հյուծմանը: Որպես հետեւանք՝ կտրուկ նվազեց հորերի ջրատվությունը, իսկ որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին:

Անհրաժեշտություն է առաջացել կրճատել, կանոնակարգել եւ նորմավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը, որի համար նախատեսվում է իրականացնել խորքային հորերի լուծարման եւ կոնսերվացման աշխատանքներ։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների (արձանագրված արդյունքների վերաբերյալ տեղեկանքները կցվում են) անհրաժեշտ է լուծարել եւ կոնսերվացնել թվով 105 խորքային հոր: Հատկացված գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 97 հորի կոնսերվացման եւ 8 հորի լուծարման աշխատանքներ:

Այսինքն՝ կոնսերվացված  97 հորերը հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում օգտագործել, իսկ 8-ը՝ լուծարվում են:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ արտեզյան ավազանի մակարդակն այս ամենի արդյունքում կբարձրանա. «Այս պահին նվազեցման միտումներ չունենք»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica