close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս տասնօրյակում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված դրական հոդվածներ չեն դիտարկվել. «Մեդիա պաշտպան»

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2019, 12:51
 Այս տասնօրյակում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված դրական հոդվածներ չեն դիտարկվել. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի (Alen Simonyan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 203 հոդված, որոնցից 25-ը եղել է բացասական, 178-ը՝ չեզոք:

Այս տասնօրյակում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Բացասական հոդվածներն էլ հիմնականում ընդդիմության հայտարարություններից են ձևավորվել։ Ալեն Սիմոնյանին քննադատել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները՝ նշելով, որ ԱԺ փոխնախագահի հայտարարությունները, մասնավորապես, որ Ռոբերտ Քոչարյանի համար վճարվող ֆեյքեր են աշխատում, անհիմն է։ Անահիտ Մութաֆյանը գրել է. «Ալե՛ն, Քոչարյանի աջակիցները գաղափարի մարդիկ են, Ալե՛ն, Քոչարյանի աջակիցները աջակցում են Արցախի հերոսի... Վճարովի ֆեյքերի մասին գոնե դուք լռեք, Ալեն ջան»։

Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, եթե Քոչարյանի որդին դատարանների ու դատավորների ճնշումների վերաբերյալ փաստեր ունի, կարող է դիմել իրավապահներին, Լևոն Քոչարյանը կոշտ պատասխան էր հնչեցրել և ասել է, որ այդ փաստերը կհրապարակի։

Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև ընթացիկ հարցերին՝ խոսելով տարբեր ոլորտների մասին և ներկայացնելով, թե որտեղ ինչ ձեռքբերումներ ունեն և մեկնաբանել է Սասնա Ծռեր-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica