Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի առջև. զոհված զինծառայողների ընտանիքները պահանջում են 30 միլիոն դրամ աջակցություն
Հասարակություն

Կառավարության շենքի առջև այս պահին բողոքի ակցիա է ընթանում: Արցախյան շարժման սկզբից մինչ օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները պահանջում են իրենց ևս 30 միլիոն դրամ աջակցություն տրամադրել, ինչպես Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։ Նրանք ցանկանում են հանդիպել վարչապետի հետ:
Բողոքի ակցիայի մասնակից՝ «Զինվոր» ՀԿ-ի համագործակցությունների համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ իրենք վախենալու ոչինչ չունեն, ամենաթանկն արդեն կորցրել են։
Հավելենք նաև, որ, բողոքի ակցիային զուգահեռ, ընթանում է կառավարության նիստը:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: