close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը հրապարակեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ԺՊ-ների անունները

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2019, 11:49
 Փաշինյանը հրապարակեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ԺՊ-ների անունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հրապարակեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների անունները:

«Ես կայացրել եմ որոշում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ և ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ »,- ասաց  վարչապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական էր տվել ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ ոստիկանապետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica