close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրանացքների չվացուցակները

Հասարակություն

19 Սեպտեմբերի 2019, 10:46
 Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրանացքների չվացուցակները

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։

Մասնավորապես, №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:30), Գյումրիից՝ 20:25-ին (ժամանումը Երևան՝ 22:40):

№102/103 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 9:55-ին (ժամանումը Գյումրի՝ 12:10), իսկ հակառակ ուղղությամբ՝ 22:40-ին (ժամանումը Երևան՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 0:50):

Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացները սեպտեմբերի 21-ին կաշխատեն հետևյալ կարգով։

- Երևանից գնացքները կմեկնեն ժամը 7:55 և 12:00՝ ժամանելով Գյումրի համապատասխանաբար 11:06 և 15:11:

- Գյումրիից Երևան գնացքները կուղևորվեն սեպտեմբերի 21-ին, ժամը 7:45 ու 21:40 և սեպտեմբերի 22-ին, ժամը 0:00 ու 0:30՝ Երևան ժամանելով համապատասխանաբար 10:57, 0:10, 2:25 և 3:00:

«ՀԿԵ» ՓԲԸ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:


Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica