close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ չեն պատմել iPhone 11-ի շնորհանդեսին․ ավելի արագ աշխատող Face ID և ծանր պատյան

Աշխարհ

18 Սեպտեմբերի 2019, 19:40
 Ինչ չեն պատմել iPhone 11-ի շնորհանդեսին․ ավելի արագ աշխատող Face ID և ծանր պատյան

Apple-ի նոր սմարթֆոններն  ավելի շատ նորամուծություններ են ստացել, քան ներկայացված էր Սթիվ Ջոբսի թատրոնում՝ շնորհանդեսին։

3D Touchն այլևս չի աշխատում։  WWDC 2019 գիտաժողովին Apple-ը հաղորդեց, որ 3D Touch տեխնոլոգիան այլևս չի սպասարկի iOS 13-ը։ Ըստ երևույթին, նրանից հրաժարվելով, ընկերությունը ցանկանում է իջեցնել նոր սմարթֆոնների ինքնարժեքը։ 

Face ID-ն սկսել է 30 տոկոսով ավելի արագ աշխատել։ Շնորհանդեսին ներկայացրին միայն, որ այն ավելի արագ է նույնականացնում օգտատերերին։ 

Երկու քարտով iPhone-ը հասանելի կլինի միայն Չինաստանում, Հոնկոնգում և Մակաոյում։ 

Անհասկանալի պատճառներով ընկերությունը Կուպերտինոյից  չի թողարկում երկու քարտով տարբերակներն ամբողջ աշխարհում։ Մեկ SIM քարտ օգտագործողների համար մշակվել է այլընտրանք՝ eSIM տեխնոլոգիան, որը հնարավորություն կտա օգտագործել մեկ ֆիզիկական և մեկ վիրտուալ SIM քարտ:

 Apple-ի կայքում արդեն հասանելի են նոր մոդելների պարամետրերը։ 

iPhone 11 Pro-ն ու 11 Pro Max-ն ավելի  երկար ու ծանր են իրենց նախորդներից։ 

 XS և XS Max-ի պատյանի հաստությունը 7,7 մմ է, 11 Pro-ի և 11 Pro Max-ի հաստությունը՝ 8,1 մմ։

Հավանաբար Կուպերտինոյում հասկացել են, որ  երկար աշխատաժամանակն առանց լիցքավորման ավելի կարևոր է, քան ամուր պատյանը։   iPhone 11, 11 Pro ու 11 Pro Max-ն աշխատում են մեկ, չորս և հինգ ժամով ավելի երկար իրենց նախորդներից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica