close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խուճապի վանքը չի փոխանցվել հայկական կողմին. Վրաստանի ԱԳՆ

Տարածաշրջան

18 Սեպտեմբերի 2019, 16:27
 Խուճապի վանքը չի փոխանցվել հայկական կողմին. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը չի ավարտվել, և Խուճապի վանքը չի փոխանցվել հայկական կողմին: Նման հայտարարություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ քանի դեռ պետական սահմանի սահմանազատումն ավարտված չէ, եկեղեցու գտնվելու վայրն օրինականորեն որոշված չի կարող լինել:

«Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև չի ավարտվել պետական սահմանի սահմանազատման գործընթացը: Կառավարության սահմանազատման հանձնաժողովի մակարդակով կողմերը պայմանավորվել են պետական սահմանի 160 կմ երկարության վերաբերյալ (մոտավորապես 71%): Աշխատանքներ են տարվում սահմանի մնացած՝ գրեթե 65 կիլոմետրը համաձայնեցնելու ուղղությամբ:

Սահմանազատման աշխատանքների ավարտման ամսաթիվը կախված է կողմերի միջև սահմանի ողջ երկարության հնարավոր համակարգումից: Ինչ վերաբերում է Խուճապի վանքին, ապա նրա գտնվելու վայրը չի կարող օրինականորեն որոշվել, քանի դեռ չի ավարտվել պետական սահմանի սահմանազատումը», — նշում են արտգործնախարարությունից:

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանի հետ սահմանների սահմանազատումը ավարտված է, և Խուճապի վանքը փոխանցվել է հայկական կողմին:

Aliq.ge

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica