close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծաղկաձորում մեկնարկում է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

Սպորտ

18 Սեպտեմբերի 2019, 12:43
 Ծաղկաձորում մեկնարկում է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում անցկացվելու է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են 7 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի շուրջ 100 շախմատիստներ:

Առաջնությունը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել շախմատ մարզաձևի զարգացումը, նպաստել դպրոցներում պատանիների և աղջիկների հավաքական թիմերի ստեղծմանը, դպրոցականներին նախապատրաստել միջազգային մրցումներին և ամրապնդել դպրոցներում «Շախմատ» առարկայից ստացած գիտելիքները:

2018 թ.-ի նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչի քաղաքում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) կողմից կազմակերպվող Գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայաստանին: Մրցումների կազմակերպիչներն են Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիան և Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան: Մրցումներին մասնագիտական աջակցություն ցուցաբերում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի  պատվիրակության մասնակցությունը և մրցումների կազմակերպման գործընթացը ֆինանսավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու 2019 թ.-ի սեպտեմբերի 19-ին՝ ժամը՝ 18:00-ին, իսկ փակման միջոցառումը՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը՝ 18:00-ին:

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica