close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+4°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.95
GBP1614.03
EUR1527.60
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

eBay-ում վաճառքի դրված՝ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են. ԿԲ

Հասարակություն

17 Սեպտեմբերի 2019, 15:36
 eBay-ում վաճառքի դրված՝ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են. ԿԲ

EBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։ 

ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները ՀՀ ԿԲ թողարկումը չեն, հետևաբար, կեղծ են. Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Հայտնում ենք, որ 2010 թվականին ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է «Թեոդոր Աքսենտովիչ» մեկ տեսակի արծաթե հուշադրամ, որի թողարկման ամբողջ խմբաքանակը սպառվել է»,- ասվում է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ:

ԿԲ-ի կողմից թողարկված հուշադրամների մասին տեղեկությունները զետեղված են ԿԲ կայքում՝ այս հղման ներքո:   


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica