close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+12°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ը վերջին երեք ամիսներին բացահայտել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 43 դեպք

Իրավունք

17 Սեպտեմբերի 2019, 12:41
 ՊԵԿ-ը վերջին երեք ամիսներին բացահայտել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 43 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքը մաքսանենգության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Վարչության աշխատակիցների հետեւողական աշխատանքի արդյունքում վերջին երեք ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության մի շարք դեպքեր: Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել են նաեւ մաքսային կանոնների խախտմամբ՝ ՀՀ տարածք այլ ապրանքերի ներմուծման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ,  բացահայտվել է 43 դեպք:

Մասնավորապես՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 5կգ 600գ ափիոն, 596գ հաշիշ, 383գ մարիխուանա, 104գ մետամֆետամին, 29գ հերոին, 0,8գ կոկաին եւ 39գ «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութեր, ինչպես նաեւ  «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութով լիցքավորված էլեկտրոնային սիգարետի 32 մուշտուկ, թմրամիջոցների պարունակությամբ 536 հաբ, հոգեմետ նյութերի պարունակությամբ 4520 հաբ եւ 3 փամփուշտ: Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաեւ մաքսային հսկողությունից թաքցված եւ մաքսային կանոնների խախտմամբ հանրապետություն  ներմուծված շուրջ 10 տոննա ապրանք, 50 կգ տարբեր տեսակի դեղամիջոց եւ 100 բջջային հեռախոս:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica