close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երանի Փաշինյանի խոսնակը լիներ չխոսնակ, առնվազն՝ երեկ

Միտք

17 Սեպտեմբերի 2019, 11:28
 Երանի Փաշինյանի խոսնակը լիներ չխոսնակ, առնվազն՝ երեկ

Փաշինյանի խոսնակը՝ այդ երիտասարդը, պարզապես չի գիտակցում, թե, հանձին Վանեցյանի, ինչպիսի լրջության պաշտոնյայի մասին է խոսում, ինչպիսի լրջության  համակարգի ղեկավարի, հետևաբար նաև համակարգի մասին է տալիս նման աննորմալ որակումներ։ Կրկնում եմ՝ խոսքը Վանեցյան անձի մասին չէ, այլ այն կաբինետի և այն ուժային համակարգի, որը ղեկավարում էր Վանեցյանը։

Նշյալ լրջության ոլորտի մասին խոսել նման անհավասարակշիռ ոճով, այդ ոլորտի տակ տեսնել ինչ-որ մութ և «կոռումպացված» ուժերի առկայություն, այդպիսի լրջության ոլորտը կապել «ուղղորդող» ուժերի հետ, այդ ոլորտի ղեկավարին այդպիսի ճղճիմ և նսեմացուցիչ կերպով ճանապարհել իր պաշտոնից՝ դա խոսում է այն մասին, որ թիվ մեկ պաշտոնյայի մամուլի՝ ներկայիս խոսնակն առնվազն անհամատեղելի է պետության և պետականության հետ, իսկ նրա ներկայությունը պետական համակարգում, անվտանգային իմաստով, լրջագույն սպառնալիք է երկրի համար։

Խորքի մեջ, եթե մամուլի խոսնակին լուրջ ընկալեին, ապա վարչապետը և կառավարության կազմն առնվազն պիտի հրաժարական տային, իսկ Վանեցյանին ուղիղ մեկուսարան պիտի տանեին պետական դավաճանության համար։ Երկրում առնվազն պիտի հայտարարվեր արտակարգ դրություն...

Բայց, քանի որ լայն շրջանակներն այլևս ո՛չ դրսում, ո՛չ ներսում լուրջ չեն վերաբերվում պետական բարձր օղակների վարքագծին (քանի որ իրերի զարգացման տրամաբանությունը միայն այդ կերպ է հնարավոր բացատրել), ապա Փաշինյանը շարունակում է հանգիստ պաշտոնավարել, իսկ մամուլի խոսնակի խոսքը, ինչպես իշխանական վարքագիծը, հերթական անգամ «կերակրեց» միայն սերիալ նայող տանտիրուհիներին։

Եզրակացնենք` Վանեցյանի հեռացումով վերանում են նաև այն վերջին հարթակները, որոնց շնորհիվ հասարակությունը որոշակիորեն լուրջ էր ընկալում այս իշխանություններին։

Վահե Սարգսյան

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica