close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+8°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանին ծածկել են. իրավիճակը հետ է փոխվում (լուսանկար)

Թուղթուգիր

17 Սեպտեմբերի 2019, 10:47
 Փաշինյանին ծածկել են. իրավիճակը հետ է փոխվում (լուսանկար)

Երևանի ավտոբուսներից մեկում հեղափոխությունից հետո փակցրել էին Նիկոլ Փաշինյանի՝ «դուխով» գլխարկով լուսանկարը: Yerkir.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ այս օրերին Փաշինյանի նկարը ծածկել են արևադարձային լողափի պաստառով, որի տակից դեռ աղոտ ուրվագծվում է «վարչապետ» գրությունը:

Փաստորեն, իրավիճակը, որ փոխվել էր «թավշյա» հեղափոխության հաղթանակով, աստիճանաբար հետ է փոխվում: Կարելի է եզրակացնել, որ «դուխ» հավաքած՝ այդ օրերին ՀՀԿ֊ից ճողոպրած ակտիվիստները, որոնցից ոմանք իրենց՝ ՀՀԿ֊ին անդամակցությունը դավաճանաբար որակեցին «ֆիկտիվ», աստվածաշնչյան «անառակ որդու»  նման քիչ-քիչ վերադառնում են հորական տուն: Եվ ինչպես՝ «թատրոնը սկսվում է հանդերձարանից», այնպես էլ, իրավիճակի փոփոխությունն իրեն զգացնել է տալիս ավտոբուսների ու տաքսիների խցիկներից:   

Եզրակացնենք. Վանեցյանի հեռացումով վերանում են նաև այն վերջին հարթակները, որոնց շնորհիվ հասարակությունը որոշակիորեն լուրջ էր ընկալում այս իշխանություններին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica