close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+16°
+18°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

General Motors-ի շուրջ 49 հազար աշխատակից գործադուլ է սկսել

Աշխարհ

16 Սեպտեմբերի 2019, 20:53
  General Motors-ի շուրջ 49 հազար աշխատակից գործադուլ է սկսել

General Motors ավտոկոնցեռնի ավելի քան 49 հազար աշխատակից, որոնք հանդիսանում են ամերիկյան ավտոարդյունաբերության աշխատողների միացյալ արհմիության անդամ, գործադուլ են սկսել։ Գրում է ТАСС-ը։ 

Այս որոշումը կայացվել է, երբ աշխատանքային նոր պայմանագրի պայմանների շուրջ բանակցություններն ընկերության ղեկավարության հետ՝ տապալվել են։ Աշխատակիցները հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ նրանց մի մասը մտադիր է մասնակցել բողոքի ակցիային:

Կիրակի շուրջ 200 գործարանի ղեկավար միաձայն քվեարկել են գործադուլի օգտին, եթե կողմերը երեկոյան չգան համաձայնության: Երկուշաբթի առավոտյան գործադուլի պատճառով փակ է եղել 33 գործարան ԱՄՆ 9 նահանգում, նաև պահեստամասերի 22 ձեռնարկություն:

«Մենք հանդես ենք գալիս ազնիվ աշխատավարձերի, ընդունելի որակի առողջապահության և ընկերության եկամտից մեր բաժնի համար»,- հայտարարել է արհմիության փոխնախագահ Թերրի Դիթսը:

Ընկերության ղեկավարության պնդմամբ, իրենք իրենց հերքին առաջարկել են աշխատակիցներին աշխատավարձի բարձրացում, առողջապահական արտոնություններ և 7 միլիարդ դոլարի ներդրում, որի օգնությամբ կստեղծվի 5,4 հազար նոր աշխատատեղ: Անհայտ է, թե որքան է շարունակվելու ակցիան: Սա 2007 թվականից հետո արհմիության առաջին համազգային գործադուլն է:

General Motors-ի գործարաններ կան Միչիգան, Օհայո, Նյու Յորք, Քենթուքի, Թեննեսի, Տեխաս, Միսսուրի, Ինդիանա և Կանզաս նահանգներում:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica