close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2020
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2020
USD1478.42
GBP1617.07
EUR1517.55
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ըստ զորամասի կայանի պետի՝ կոյուղաջրերը սկսվել են լցվել մոտ 6 ամիս առաջ, երբ ապամոնտաժվել են կոյուղատար խողովակները. ԱԻՆ (տեսանյութ)

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2019, 17:51
 Ըստ զորամասի կայանի պետի՝ կոյուղաջրերը սկսվել են լցվել մոտ 6 ամիս առաջ, երբ ապամոնտաժվել են կոյուղատար խողովակները. ԱԻՆ (տեսանյութ)

Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախից Արարատի մարզի Մասիս քաղաք տանող ճանապարհին գտնվող զորամասի տարածքը ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ օպերատիվ խումբը և հերթապահ քիմիկ-հետախույզը:

Պարզվել է, որ կոյուղաջրերը լցվել են ՀՀ ՊՆ թիվ N զորամասի և հարակից տարածք (ընդհանուր՝ 2 հա): Ըստ զորամասի կայանի պետի՝ կոյուղաջրերը սկսվել են լցվել մոտ 6 ամիս առաջ, երբ անհայտ անձինք ապամոնտաժել են մոտակայքում գտնվող կոյուղատար խողովակները:

Քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է տեղանքի հետախուզում. արտառոց շեղումներ չեն հայտնաբերվել:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության և կոմունալ բաժնի մասնագետին:

 

 

Լրջանալու պահը. «168 ժամ»
25 Փետրվարի 2020, 09:39 Լրջանալու պահը. «168 ժամ»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica