close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը չի դիտարկում որպես դիտորդ ՀԱՊԿ-ին մասնակցության հարցը. Հաջիև

Տարածաշրջան

16 Սեպտեմբերի 2019, 15:46
 Ադրբեջանը չի դիտարկում որպես դիտորդ ՀԱՊԿ-ին մասնակցության հարցը. Հաջիև

Ադրբեջանը չի դիտարկում որպես դիտորդ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու հարցը: Այս մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի՝ «Real» հեռուստաալիքին տված հարցազրույցը:

«Ադրբեջանը ներկայումս չի դիտարկում ՀԱՊԿ-ին որևէ ձևով մասնակցության հարցը»,- ասել է նա՝ մանրամասնելով նաև, որ Ադրբեջանն ունի սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ կազմակերպության անդամ երկրներից բոլորի հետ, բացառությամբ Հայաստանի:

Հաջիևը, միևնույն ժամանակ, շեշտել է, որ, չնայած դրան, «Ադրբեջանն ուշադիր հետևում է ՀԱՊԿ-ի գործունեությանը և այնտեղ քննարկվող հարցերին»:

Ավելի վաղ Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դիտորդի կամ գործընկեր երկրի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում այսպես էր պարզաբանել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Յուրի Բորիսովի հայտարարությանը:

Հավելենք,որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

 

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica