close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը հերքում է ԱՄՆ-ի՝ սաուդյան նավթային ձեռնարկությունների վրա անօդաչու սարքերով հարձակվելու վերաբերյալ մեղադրանքները

Աշխարհ

16 Սեպտեմբերի 2019, 11:06
 Իրանը հերքում է ԱՄՆ-ի՝ սաուդյան նավթային ձեռնարկությունների վրա անօդաչու սարքերով հարձակվելու վերաբերյալ մեղադրանքները

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին հերքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեղադրական հայտարարությունը, թե Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթային ընկերության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևում կանգնած է Թեհրանը: Այս մասին հայտնում է Tasnim-ը:

Մուսավիի խոսքով՝ այդ հայտարարությունները Վաշինգտոնի՝ «առավելագույն կեղծման» նոր քաղաքականության մասն են կազմում:

«Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ՝ կոալիցիան հրահրում է պատերազմի հնարավորություն տարածաշրջանում՝ Եմենի դեմ պարբերաբար ագրեսիվ հարձակումների միջոցով, և իրագործում տարբեր ռազմական հանցագործություններ գրեթե 5 տարի շարունակ, մինչդեռ՝ եմենցիներն ապացուցում են, որ դեմ են պատերազմին և ագրեսիայինմ»,- նշված է Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունում:

Մուսավին նաև քննադատել է Իրանի նկատմամբ Պոմպեոյի մեղադրանքները՝ անվանելով դրանք «անհիմն և չհաջողված մեկնաբանություններ, որոնք մշուշոտ են ու անիմաստ դիվանագիտության շրջանակներում»:

«Միջազգային հարաբերություններում անգամ թշնամանքը պետք է քիչ հավանական լինի և չտեղավորվի տրամաբանության շրջանակներում, սակայն ԱՄՆ-ն արհամարհել է անգամ այդպիսի նվազագույն սկզբունքները: Նմանօրինակ մեկնաբանություններն ավելի նման են գաղտնի և հատուկ ծառայությունների կողմից  մշակված ու պետության վարկանիշին վնասող սյուժեների, որպեսզի հիմք ստեղծեն հետագա թշնամական գործողությունների համար»,- նշված է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունում:

«Ամերիկացիներն իրականացնում են «առավելագույն ճնշման քաղաքականություն», սակայն, հավանական է, որ այն վերածվել է «առավելագույն կեղծման քաղաքականության»՝ անհաջողությունների հետևանքով»,- ավելացրել է Մուսավին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին Սաուդյան Արաբիայի նավթամշակող ընկերությունների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մեջ, իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կոչ էր արել հարձակվել Իրանի նավթամշակողընկերությունների վրա:

Հիշեցնենք, որ անօդաչու սարքերի հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր եմենցի ապստամբների «Անսարուլա» խմբավորումը: 

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ ԱՄՆ առաջնորդը ևս արձագանքել է հարձակմանը՝ թույլատրելով ԱՄՆ-ի պահուստներից նավթ օգտագործել՝ շուկայի կայունացման նպատակով:

 

 

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica