close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռումինական ALDE խորհրդարանական դաշինքը խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Տարածաշրջան

16 Սեպտեմբերի 2019, 11:09
 Ռումինական ALDE խորհրդարանական դաշինքը խորհրդարանին կոչ է արել ճանաչել  Հայոց ցեղասպանությունը

Ռումինական ALDE (Լիբերալների և դեմոկրատների դաշինք) խորհրդարանական դաշինքի հայ պատգամավոր, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի գլխավոր խորհրդին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև. հաղորդում է ermenihaber.am կայքը:

Ռումինիայի խորհրդարան ներկայացված՝ Հրեաների ցեղասպանության թանգարանի հիմնման օրինագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ Ոսկանյանը նշել է, որ խորհրդարանական խմբակցությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ պետք է օրակարգ բերեն:

Նշենք, որ ALDE  դաշինքը ռումինական խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում ունի 20, իսկ Սենատում՝ 9 պատգամավոր: Խորհրդարանում, բացի Վարուժան Ոսկանյանից, կան ևս 2 հայ՝  Վարուժան Փամբուկչյանը և սոցիալ-դեմոկրատների ցուցակով ընտրված Լուչիան Էդուարդ Սիմիոնը:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica