close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տերպետրոսյանական խավար տարիներն ու հաջորդող շրջանը կամ մարդու իրավունքների վայրէջքն ու վերելքը և վայրէջքի վտանգները. Վահան Իշխանյան

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2019, 09:11
 Տերպետրոսյանական խավար տարիներն ու հաջորդող շրջանը կամ մարդու իրավունքների վայրէջքն ու վերելքը և վայրէջքի վտանգները. Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սա Հայաստանի մարդու իրավունքների վիճակի կորն է։ 

ԱՄՆ Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած polity index գրաֆիկում երևում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը Հայաստանում անկախության 24 տարիներին՝ մինչև 2013թ.։ Հետազոտությունը ներառում է աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է` ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հյուսիսային Կորեան, մյուս ծայրում +10-ն է` ամենաժողովրդավարականը, որտեղ Շվեյցարիան է։ Հայաստանը անկախանալուց կարճ ժամանակ անց, Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին կտրուկ անկում է ապրել մինչև -6՝ հասել դեպի բռնապետություն, և միայն Տեր֊Պետրոյանի տապալումից ու Քոչարյանի իշխանության գալուց հետո` 1998-1999-ից սկսած, 9 կետով բարձրացել է։ 

Գուցե կորի ավելի վեր տատանում լիներ եթե տնտեսական վիճակի գրաֆիկ էլ կազմվեր։ 

Հայաստանի մեծագույն անարդարությունն է որ նրանք ովքեր էս կորը իջեցրել հասցրել են դժոխքի դռանը, այժմ քթները վեր, գնում են դատարան դատապարտելու նրան ում իշխանության օրոք էդ կորը բարձրացել է վեր, Տերպետրոսյանական իշխանության անձինք դատարան են գնում դատապարտելու Ռոբերտ Քոչարյանին։

Եվ ի՞նչ դատ է գնում, երկրորդ նախագահին դատում են նրա համար որ կանխեց այդ կորը իջեցնողնեին գրոհով իշխանության զավթումը։ 

Կարծում էինք թե 1998֊ով ավարտվեց այն խավար մթնոլորտը, բայց չէ, մի անգամ էլ 10տարի անց՝ 2008֊ին վերակենդանացավ իրենց բնորոշ նենգությամբ արյուն թափելով, մարդկանց զոհելով ու զոհիերի արյունը ուրիշի վրա գրելով։ 

Հայաստանի իրավապաշտպանների մեծ մասը 2008֊ից սկսած, արդեն 11 տարի այս կորը իջեցնողների հետ է, նրանց են աջակցում, մամուլը նրանց հետ հարցազրույցներով լցված է, փչացած ձայնապնակը հա պտտվում է «վերջին 20 տարիների ռեժիմը», նրանց հետ ուս֊ուսի տված ՝ լծված են երկրորդ նախագահի դեմ արշավին։ Այս հակ֊ամերձ իրավապաշտպանները Տեր֊Պետրոսյանի իշխանության տարիներին չկային։ Չէ կային, գոյութոյւն ունեին, բայց այնպես ինչպես Ադրբեջանում Ալիևի տակ աշխատող իրավապաշտպանները, օրինակ երբ փողոցում փաստաբաններին էին ծեծում, Արթուր Սաքունցի կազմկերպությունը զբաղվում էր ադրբեջանցիների և հայերի հաշտեցմամբ ինչ որ արտասահմանյան կոնֆերանսներում։

Այո, կորը +5֊ից վեր չբարձրացավ, բայց երբ 2008֊ին երկրի գլխին էն նույն վտանգը կախվեց, ապա 2018֊ի հեղափոխությունից հետո էլ, երբ մարտի 1֊ի տերպետրոսյանական մեծ սուտը դարձավ պետական քաղաքականություն, վարչապետը սկսեց վերացնել դատական իշխանությունը, որ ինքն ու Տեր֊Պետրոսյանը լինեն մարտի մեկի միակ դատավորը, հասկանալի դարձավ որ երկիրը կարող է էլի գլորվել դեպի այն կորի իջած տեղը կամ այդ կողմերում մի այլ անհայտ տեղ։

Մերիլանդի համալսարանի հետազոտությունն՝ այստեղ:

No photo description available.

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica