Զբոսաշրջիկները ենթարկվել են արջի հարձակմանը
Հասարակություն

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման:
Yerkir.am-ը ԱԻՆ լրատվականից տեղեկանում է, որ քաղաքացիներից մեկը վիրավոր է: Փրկարարներն արդեն տեղում են, կտրվի լրացուցիչ տեղեկություն: