close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամուլսարի հարցը «կարում են» Ավինյանի վրա. «Հրապարակ»

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2019, 11:09
 Ամուլսարի հարցը «կարում են» Ավինյանի վրա. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Առաջիկա օրերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց կտա Հանրային հեռուստաընկերությանը։ Բնականաբար՝ առանցքում Ամուլսարի հանքի խնդիրն է։

Մեր տեղեկություններով, վարչապետն է փոխվարչապետին «գործուղել» Հ1, որ ներկայացնի իրենց դիրքորոշումը։

Բայց դրանով Ամուլսարի հարցն ամբողջությամբ «կկարեն» Ավինյանի վրա, ում առանց այն էլ ուղղված է հանրային պարսավանքի ու դժգոհության մեծ դոզան, անգամ կոռուպցիոն կասկածներ կան՝ Ամուլսարի հետ կապված։

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հաստատեց պլանավորվող հարցազրույցի փաստը։ «Այո, նախապատրաստվում ենք հարցազրույցի, ունենք այդպիսի պլաններ, բայց կոնկրետ օրվա մասին դեռևս չենք կարող ասել։ Երբ հայտնի լինի, կհայտարարենք»,- ասաց Վարագ Սիսեռյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica