close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 54 դեպք

Հասարակություն

13 Սեպտեմբերի 2019, 22:05
 Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 54 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Yerkir.am-ին հայտնում են, որ բացահայտվել է յուրացման կամ վատնման՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության` 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 3-ական, դրամանենգության և խուլիգանության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով՝ գույքային վնաս պատճառելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և խարդախության՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica