close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն․ կայացել է վիճակահանությունը

Սպորտ

13 Սեպտեմբերի 2019, 19:28
 Ըմբշամարտի աշխարհի առաջնություն․ կայացել է վիճակահանությունը

Սեպտեմբերի 14-ին Նուր-Սուլթանում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր կայացել է մրցումային առաջին օրվա վիճակահանությունը։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքից։ 

Մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը պայքարը կսկսի որակավորման փուլում՝ մրցելով ճապոնացի Շոտա Օգավայի հետ:

Մինչև 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը  1/8 եզրափակչում կմրցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ։

Մինչև 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը որակավորման փուլում կմրցի սերբ Ալեքսա Էրսկիի հետ:

Մինչև 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կմրցի ղրղզ Կալիդին Ասիկեևի հետ։

Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica