close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+13°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ահմեթ Դավութօղլուն հեռացավ իշխող կուսակցությունից

Տարածաշրջան

13 Սեպտեմբերի 2019, 16:57
 Ահմեթ Դավութօղլուն հեռացավ իշխող կուսակցությունից

Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռացել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից: Մի քանի օր առաջ ԱԶԿ մի շարք ներկայացուցիչներ կուսակցության կարգապահական կոմիտեից պահանջել էին  հեռացնել 2014-16 թթ. կուսակցությունը նախագահած Դավութօղլուին, ինչպես նաև նախկին պատգամավորներ Սելչուկ Օզդաղին, Աբդուլլահ Բաշչըին և Այհան Սեֆերին:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Դավութօղլուն պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել՝ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և ԱԳՆ նախկին ղեկավար Ալի Բաբաջանի հետ:

Դավութօղլուն է համարվում 21-րդ դարում Թուրքիայի արտաքին քաղաքականության որդեգրած նեոօսմանիզիմի գաղափարախոսության «ճարտարապետը», որը կիրառվում է մինչ այսօր: Ըստ այդ գաղափարախոսության՝ Թուրքիան պետք է նվազեցնի արտաքին աշխարհից (Արևմուտքից) կախվածությունը և դառնա գերտերություն: Նեոօսմանիզմը նաև ենթադրում է Օսմանյան կայսրության նախկին տարածքների վրա ձևավորված պետությունների վրա ազդեցության մեծացում:

Դավութօղլուին է նաև պատկանում «Զրո խնդիրներ հարևանների հետ» հայեցակարգը, որ, սակայն Թուրքիայի պարագայում անհնարին է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica