close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 9)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

13 Սեպտեմբերի 2019, 15:36
 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 9)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

Հինգերորդ մասը՝ այստեղ:

Վեցերորդ մասը՝ այստեղ։ 

Յոթերորդ մասը` այստեղ,

Ութերորդ մասը՝ այստեղ։ 

Ներմուծում

1995-1996 թթ. ներմուծումն ավելի քան կրկնապատկվել է՝ 393 մլն դոլարից հասնելով 855 միլիոնի։ Ընդ որում,ներմուծման այսօրվա ծավալների արագ աճի բացասական հետեւանքների մասին խոսողները, հավանաբար, մոռացել են,որ 1995թ. ներմուծումն ավելացել էր 72 տոկոսով։ Ներմուծման նման աճն աննախադեպ է։

Այդ երկու տարիներին տեղի ունեցած գործընթացների հետեւանքով էապես խորացել էր Հայաստանի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռը։ Եթե 1995թ. այն 2.5 անգամ էր,ապա 1996թ. կամ ընդամենը մեկ տարի հետո հասավ 3 անգամի։

Եվս մեկ տարի, եւ ներմուծումը գրեթե չորս անգամ սկսեց գերազանցել արտահանումը։ Հայաստանի  արտաքին առեւտրաշրջանառության կառուցվածքում անցած 15 տարիների ընթացքում երբեք նման տխուր վիճակ չէր եղել։

Ներմուծման տեմպի աճը (տոկոսներով )

 

1995

1996

1997

Ընդամենը

172

126.3

104.3

 

Ներմուծման ոլորտում ԱՊՀ-ում Հայաստանի հիմնական գործընկերներն էին Ռուսաստանը եւ Թուրքմենստանը։ Թե՛ մեկից,թե՛ մյուսից ներկրվում էին մեծ մասամբ էներգառեսուրսներ։

1994-1995թթ. շատ թույլ էին Հայաստանի կապերը Եվրամիության երկրների հետ։  Փոխարենը ակտիվ ներմուծում էր իրականացվում Իրանից։ Իրանական էժան եւ անորակ ապրանքները արագորեն գրավեցին հայաստանյան՝ ցածր վճարունակություն ունեցող շուկան։ Խոսքը ինչպես սննդամթերքի, այնպես էլ տարբեր կենցաղային ապրանքների մասին է։ 1995-1996թթ. իրանական ապրանքների ներկրումը Հայաստան գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով շուրջ 150 մլն դոլարի։ Ներմուծման այս ծավալով կարճ ժամանակահատվածում Իրանն առաջ անցավ Ռուսաստանից։ Համեմատության համար ասենք,որ 1996թ. Ռուսաստանից Հայաստան է բերվել 125 միլիոնի,իսկ Միացյալ Նահանգներից՝ 112 մլն դոլարի ապրանք։ Այդ տարիներին Իրանից շատ ավելի մեծ քանակությամբ ապրանք էր ներմուծվում Հայաստան,քան Եվրամիության 42 երկրներից՝ միասին վերցրած։

Սակայն իրանական ապրանքների կտրուկ աճը հայաստանյան շուկայում շուտով դադարեց։ Այդ իրավիճակի փոփոխությունը նկատվեց 1997 թվականից հետո։ Հայկական շուկան սկսեց ավելի քիչ սպառել իրանական անորակ ապրանքները,ինչը մարդկանց վճարունակության քիչ թե շատ բարձրացման հետեւանք էր։

Ներմուծումը՝ ըստ երկրների (մլն դոլար)

 

1994

1995

1996

1997

Ընդամենը

393.8

677.6

855.8

892.3

Ռուսաստան

112.2

135.1

125.5

215.9

Թուրքմենստան

69.6

129.3

86.4

27.7

ԵՄ 42 երկիր

37.1

88.8

132.7

176.8

Իրան

42.5

86.5

149.8

88.7

ԱՄՆ

96.1

112.2

103.6

116.1

 

Շարունակելի


«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica