close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՀԿ-ն առաջարկում է փոխել ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշները

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2019, 15:21
 ԼՀԿ-ն առաջարկում է փոխել ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշները

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ազգային  անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշները նույնացնել պատգամավորների և կառավարության անդամների առջև դրվող չափանիշներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ԱԺ սեպտեմբերի 13-ին նիստում ներկայացրեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Մենք ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների նշանակման հետ կապված խնդիր էինք տեսել: Կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ մենք միշտ նշում էինք, որ սրանք քաղաքական մարմիններ են, հետևաբար՝ պետք է լինեին կառավարության կազմում, սակայն դա չընդունվեց: Հիմա մենք բերում ենք մի նախագիծ, որն, ըստ էության, այդ տրամաբանության շրջանակում է: Առաջարկում ենք, որ այս երկու հիմնական քաղաքական մարմինների ղեկավար անձինք նշանակվեն՝ հաշվի առնելով այն ցենզերը, որոնք դրված են պատգամավորների առջև»,- ներկայացրեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական երկրների տրամաբանությամբ՝ ղեկավար անձանց առջև դրվող չափանիշները բաժանվում են մի քանի մասի՝ պատգամավորների առջև դրվող չափանիշներ, որոնք նույնական են կառավարության անդամների չափանիշների հետ, դատավորների առջև դրվող չափանիշներ և անկախ կամ սահմանադրական այլ մարմինների առջև դրվող չափանիշներ: «Տվյալ դեպքում Ազգային անվտանգության և ոստիկանության մարմինները, ըստ էության, պետք է հավասարեցված լինեն պատգամավորների և կառավարության անդամների առջև դրվող չափանիշներին»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ օրենսդրական նախաձեռնությունը, միևնույն ժամանակ, ունի նաև քաղաքական բաղադրիչ՝ հաշվի առնելով անցումային հասարակությունների, նաև hետհեղափոխական հասարակությունների առանձնահատկությունները, երբ քաղաքական միջավայրը փոփոխությունների է ենթարկվում, և նոր ձևավորված քաղաքական իշխանությունը հնարավորություն չի ունենում իր վստահությունը վայելող անձանց նշանակելու այդ կարևորագույն պաշտոններում: «Եվ ստացվում է, որ նոր քաղաքական իշխանությունը ստիպված է լինում ղեկավար անձանց նշանակել արդեն իսկ ներքին այդ համակարգում եղած պաշտոնատար անձանցից մեկին: Մենք առաջարկում ենք քաղաքական իշխանությանն ազատել այս կաշկանդվածությունից՝ նաև հաշվի առնելով խորհրդարանական երկրի փիլիսոփայությունից բխող տրամաբանությունը»,- ասաց պատգամավորը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica