close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+10°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

178 մլն ՀՀ դրամ արժեցած նորակառույց մանկապարտեզը շահագործման չի հանձնվում անորակ շինաշխատանքների պատճառով

Հասարակություն

13 Սեպտեմբերի 2019, 14:53
 178 մլն ՀՀ դրամ արժեցած նորակառույց մանկապարտեզը շահագործման չի հանձնվում անորակ շինաշխատանքների պատճառով

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապարտեզն անորակ շինարարական աշխատանքների պատճառով  մինչ օրս շահագործման չի հանձնվել: 75 երեխայի համար նախատեսված նախակրթարանի շինարարության վրա ծախսվել է 178 մլն ՀՀ դրամ:

Yerkir.am-ի հետ զրույցում Սպանդարյանի համայնքապետ Ավետիք Մխիթարյանը մասամբ հերքեց մեծ ծավալի անորակ շինաշխատանքների մասին մեր տեղեկությունները:

«Մանկապարտեզի հետ կապված ինչ-որ ահավոր բաներ չկան: Շինարարը երկու օր առաջ էր եկել՝ թերությունները վերացնելու համար, պատրաստ էր վերացնել: Ուղղակի ասեմ, որ շինարարությունը սկզբից լավ էր կատարվում: Անփույթ ընթացք ստացավ ավելի ուշ: Շինանյութի թերության պատճառով է եղել հիմնականում, ոչ թե՝ շինարարի: Շինարարը տեղադրել է եզրաքարերը և եկել, տեսել, որ դրանք քայքայվել են: Համայնքապետարանն իր լիազորությունների և հնարավորությունների չափով հետևողական է այդ խնդիրների լուծմանը: Համայնքապետարանից բարձր, վերադաս մարմիններ կան, որոնք էլ պետք է հետևողական լինեն այս խնդրի կարգավորմանը»,- նշեց համայնքապետը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում հակադարձեց համայնքապետի այն պնդմանը, թե լուրջ թերություններ չկան նորակառույց մանկապարտեզում.

«Մանկապարտեզի կառուցապատման ընթացքում անորակ շինարարական աշխատանքներ են իրականացվել: Ինքս նկատել եմ թերություններ, որոնք նույնիսկ շինարարները չէին տեսել: Ամեն անգամ իմ զանգից հետո երկու-երեք օր գնում, աշխատում, հետո անհայտանում են: Մանկապարտեզը մինչ օրս շահագործման չի հանձնվել: Ու դեռ չշահագործված վիճակում՝  տանիքից արդեն ջուր է կաթում: Ջրատար խողովակներն ավարտվում են շենքի հիմքի վրա: Վերջին անգամ սեպտեմբերի 1-ին եմ այցելել Սպանդարյան, ու նորից աշխատանքներն ավարտված չէին, ինչը մանկապարտեզի շահագործումը հետաձգելու պատճառ է դառնում»,- նշեց պատգամավորը:

Վերջին շրջանում Սպանդարյան համայնքում իրականացված համայնքային ծրագրերն աչքի են ընկնում իրենց անորակությամբ: Հիշեցնենք, որ ՀՀ պետբյուջեի վրա 37 մլն  դրամ արժեցած՝ նույն համայնքի ֆուտբոլային մարզադաշտը շահագործման է հանձնվել տեսանելի թերություններով, որին կանդրադառնանք ավելի ուշ:

Տարոն Ղազարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica