close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+13°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ կանեն հարկերից խուսափած «աստղերին»

Տնտեսական

13 Սեպտեմբերի 2019, 13:29
 Ի՞նչ կանեն հարկերից խուսափած «աստղերին»

Շոուն «բիզնե՞ս» է, թե՞ ոչ. հենց «աստղերն» այս հարցի պատասխանն իրենց համար տան, կհաշտվեն նաև իրենց բիզնեսից պետությանը հարկ տալու մտքի հետ:

Առայժմ նրանցից միայն 5-ն է հայտարարագրել եկամուտները, մյուսները խուսափում են՝ ահազանգեց ՊԵԿ նախագահ  Դավիթ Անանյանը, բայց անուն չտվեց:

Դա արեց մամուլը՝ Սոնա Շահգելդյան, Իվետա Մուկուչյան, Արման Հովհաննիսյան, Ալբերտ Սիմոնյան (Թաթա), Սիլվա Հակոբյան, Լիլիթ Հովհաննիսյան, Անդրեյ Հովնանյան (Անդրե), Միհրան Ծառուկյան, Արսեն Սաֆարյան։ Այս մարդիկ հեռախոսազանգերին չեն պատասխանում, մեկնաբանություններ չեն տալիս:

Հետևանքների մասին զգուշացրեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Yerkir.am-ին ասաց՝ հարկերից խուսափող ցանկացած մեկը, բիզնեսի անվան մեջ «շոու» բառը լինի, թե՝ ոչ, ենթարկվում է պատասխանատվության:  Եթե չվճարած հարկը մինչև 50 հազար դրամ է՝ վարչական՝ 150 հազար դրամ կտուգանվի, և վերջ, իսկ եթե հարկային պարտավորությունները գերազանցում են 2 մլն դրամը, ապա ենթակա է քրեական պատասխանատվության։

ՊԵԿ-ն, ամեն դեպքում, 9 «հայտնիների» նամակ է ուղարկել, որում նշված են այն միջոցառումները, որոնց նրանք մասնակցել և, երևի թե, եկամուտ են ստացել:

«Մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա մենք ասում ենք, որ 2018 թվականին նրանք ո՛չ աշխատավարձ են ստացել, ո՛չ որևէ կազմակերպության աշխատակից են եղել, ո՛չ դիվիդենդ են ստացել, ո՛չ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատերեր:  Այդ տեղեկատվական բազան մենք ունենք և նամակով հորդորեցինք նրանց, որ գան ու հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ասաց Դավիթ Անանյանը:

Հորդորներին ոչ մեկն առայժմ չի արձագանքել: ՊԵԿ նախագահն ասաց՝ նախնական հաշվարկ կներկայացնեն, կտան իրենց հետաքննիչներին, նրանք կորոշեն՝ քրեական կամ վարչական ի՞նչ պատասխանատվության ենթարկել եկամուտները չհայտարարագրած ու հարկերից խուսափած «աստղերին»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica