close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
-1°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 8)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

12 Սեպտեմբերի 2019, 21:34
 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 8)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

Հինգերորդ մասը՝ այստեղ:

Վեցերորդ մասը՝ այստեղ։ 

Յոթերորդ մասը` այստեղ:


ԻՆՉՊԵՍ ԿՈՐԾԱՆՑՎԵՑ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Արտահանում

 Երբեմն տեսակետ է արտահայտվում, թե դրամի արհեստական արժևորման հետևանքով կործանվեց արտահանող արդյունաբերությունը: Անկասկած ազգային արժևորումը բացասաբար է անդրադառնում արտահանման վրա: Սակայն, մյուս կողմից, դա նշանակում է, որ ազգային արժույթի թուլացումը պետք է նպաստի արտահանման ավելացմանը: Լ.Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Հայաստանում դրամը թուլանում էր, սակայն արտահանումը ամենևին չէր շահում:

Ի դեպ, դրամի արժևորումը պայմանավորված էր միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումներով, առաջին հերթին Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ֆինանսական քաղաքականությամբ: Դրա հետևանքով աշխարհի գրեթե բոլոր երկրներում տեղի ունեցավ ազգային արժույթների ամրապնդում՝ դոլարի նկատմամբ: Սա համաշխարհային երևույթ էր, որի ճանապարհը Հայաստանը բնականաբար չէր կարող փակել: Սրանով պայմանավորված՝ Հայաստանում նույնպես տեղի ունեցավ ազգային արժույթի ամրապնդում: Իհարկե, դրան գումարվեցին նաև մի շարք այլ երևույթներ, որոնք խորացրին դրամի արժևորումը: Խոսքը մասնավորապես արտաքին տրանսֆերտների ներհոսքի ակտիվացման մասին է, որը մեծացրեց դոլարի ճնշումը հայաստանյան ֆինանսական շուկայի վրա: Մյուս կողմից, նկատի ունենալով երկրի սոցիալական վիճակը, Հայաստանը որդեգրեց ցածր սղաճի քաղաքականություն, ինչը նպատակ ուներ զսպել գների բարձրացումը: Դա, անշուշտ, տվեց արդյունք, 1998 թվականից հետո սղաճը Հայաստանում հիմնականում գտնվել է 3 տոկոսի տիույթում:

Նշենք նաև, որ չնայած բազմիցս հնչած դժգոհություններին, այնուհանդերձ, Հայաստանում իրականացված դրամավարկային քաղաքականությունը մշտապես բարձր է գնահատվել միջազգային ֆինանսական կառույցների կողմից:

Այժմ տեսնենք, թե ազգային արժույթի կտրուկ արժեզրկման տարիներին արձանագրված միտումներն ինչպես են ազդել արտահանման և ներմուծման տեմպի վրա:

Մինչև ազգային արժույթի ամրապնդումը, որը, ինչպես հայտնի է, սկսեց դրսևորվել 2004թ-ից, դրամը թուլանում էր: Այդ երևույթն առավել խորքային դրսևորում է ունեցել հատկապես 1994-1996թթ: Ներդրումից ընդամենը մեկ տարի հետո կամ արդեն 1994թ. հոկտեմբերին ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել էր արդեն ավելի քան 20 անգամ: Դոլարի փոխարժեքը այդ ժամանակահատվածում տատանվում էր 350-360 դրամի սահմաններում: Հետագա երկու տարիներին ազգային արժույթը թուլացավ ևս շուրջ 100 նիշով:

Դրամի արժեզրկումն ուղեկցվում է գների բարձրացմամբ: Իսկ թե ինչ էր դրանից շահում արդյունաբերությունն ու արտահանումը, հիմնավորենք կոնկրետ թվերով:  Եթե պնդումը, որ դրամի արժևորումը կործանեց Հայաստանի արտահանող արդյունաբերությունը, ճիշտ է, ապա 1994-1996թթ. երբ արագորեն արժեզրկվում էր ազգային արժույթը, պետք է արձանագրվեր արտահանման բում: Իրականում նման բան տեղի չի ունեցել:

 Ավելին՝ այդ տարիներին Հայաստանի ոչ միայն արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն էր հասել, մեղմ ասած, մտահոգիչ ցուցանիշի, այլև արտահանման կառուցվածքն էր դարձել խիստ վտանգավոր: Այն կախված էր տնտեսության ընդամենը մեկ ճյուղից՝ ադամանդագործությունից:  

1997թ. Հայաստանի արտաքին առևտրի բացասական կշիռը գերազանցում էր 3,8 անգամը: Այսինքն՝ Հայաստանը գրեթե չորս անգամ ավելի շատ էր ներմուծում, քան արտահանում: Գումարային արտահայտությամբ՝ 1997թ. արտահանումը կազմել է 232,6 մլն, ներմուծումը՝ 892 մլն դոլար:

 

Արտահանում

Ներմուծում

1994

215

393,6

1995

270,9

677,6

1996

290,3

855,8

1997

232

892,3

 

 

 

 

 Համեմատության համար ասենք, որ 2007թ.Հայաստանից արտահանվել է 1,1 մլրդ դոլարի, ներմուծվել՝ 3,2 միլիարդի արտադրանք: Բացասական հաշվեկշիռը՝ 2,8 անգամ: Ընդ որում, այն բավականաչափ խորացել է հատկապես 2007թ. ընթացքում: Նախորդ տարվա հարաբերությունը կազմել է 2,2 անգամ:

Այս ցուցանիշները վկայում են, որ 1998 թվականից հետո արտաքին առևտրաշրջանառության ոլորտում արձանագրվել են դրական զարգացումներ: Այդ ընթացքում արտահանումն աճել է ավելի քան 4 անգամ, ներմուծումը՝ 24 անգամ: Այսինքն՝ արձանագրվել է արտահանման առաջանցիկ աճ, ինչը նպաստել է արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի մեղմացմանը: Ինչպես նշեցինք, 10 տարվա ընթացքում այն 3,8-ից հասել է 2,8 անգամի:    

Արտաքին առևտրի աճ է գրանցվել նաև 1995-1996թթ: Ընդ որում, ավելացել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծում: Բայց դա տեղի է ունեցել ոչ այնքան տնտեսության համաչափ զարգացման, որքան նախկինում եղած ռեսուրսների արտահանման և տնտեսության  մեկ ճյուղում արձանագրված դրսևորումների հաշվին:

Այդ տարիներին Հայաստանի արտահանումը հիմնված էր ադամանդագործության վրա: Արտահանման գրեթե կեսը բաժին էր ընկնում թանկարժեք-կիսաթանկարժեք քարերին, մետաղներին և դրանցից պատրաստված իրերին:

Արտահանման կախվածությունը տնտեսական մեկ ճյուղից չափազանց վտանգավոր երևույթ է: Պատահական չէ, որ դրա բացասական աղզդեցությունը դրսևորվեց կարճ ժամանակ անց:

Հիշեցնենք, որ 1994-1996 թթ. Հայաստանում ազգային արժույթն արժեզրկվել էր ավելի քան 30 անգամ` իր անմիջական ազդեցությունը թողնելով գների բարձրացման վրա: Պաշտոնական տվյալներով, 1995 թ. Հայաստանում արձանագրվել է 276, իսկ 1996-ին՝ 118 տոկոս ինֆլյացիա: Որպեսզի ավելի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին, նշենք, որ, ասենք, 2008 թ. ինֆլյացիան կրկնակի պակաս է, քան 1996 թվականին (պարզապես անիմաստ է նույն համեմատությունն անել 1998թ. հետ):

Իսկ այժմ տեսնենք թե ինչ է տեղի ունեցել առևտրաշրջանառության ոլորտում: 1995-1996 թթ. Հայաստանում գրացվել է արտաքին առևտրի աճ: Ավելացել է թե՛ արտահանումը, թե' ներմուծումը: Բայց եթե արտահանումն աճել էր 32,8 տոկոսով, ապա ներմուծումն ավելի քան կրկնապատկվել է: Այսինքն՝ խորացել էր ոչ միայն Հայաստանի արտսքին առևտրի բացասական հաշվեկշիռը, այլև մեծացել երկրի կախվածությունը արտաքին տնտեսական գործընթացներից:

Հետագա տարվա ընթացքում չի կրկնապատկվել, չնայած արձանագրվել է մասնավոր տրանսֆերտների կտրուկ ավելացում, ինչը նպաստում է բնակչության  գնողականության ավելացմանը: Այդպես է եղել միայն 1995-1996թթ:  Այդ տարիներին շատ ավելի տխուր է եղել արտահանման կառուցվածքը: Ընդհանրապես երկրի արտաքին առևտրաշրջանառությունը միայն զուտ թվեր չեն, որ կարող են աճել կամ նվազել: Շատ ավելի կարևոր է ապրանքաշրջանառության կառուցվածքը, որովհետև կարելի է մեկ տարվա ընթացքում երկրի տնտեսական հզորությունները  ապամոնտաժել-արտահանել և ասել՝ 26 տոկոս արտահանման աճ է արձանագրվել: Իրականում սա շատ ավելի վտանգավոր երևույթ է տնտեսության ու երկրի համար, քան կարող էր լինել արտահանման նվազման դեպքում: Պատահական չէ, որ կարճ ժամանակ անց այն զգացնել տվեց:

1995թ. Հայաստանում արձանագրվել է արտահանման կտրուկ աճ: Նախորդ տարվա համեմատ ավելացել է 25,7 տոկոսով կամ 55 մլն դոլարով: Չնայած դրա գերակշիռ մասը՝ 38  մլն դոլարը, եղել է թանկարժեք-կիսաթանկարժեք և քարերի, ոչ թանկարժեք մետաղների հաշվին, այնուհանդերձ, փաստացի ցուցանիշներով ավելացել է նաև ոլորտների արտահանումը: Սակայն դա տեղի է ունեցել տնտեսական համեմատաբար համեստ աճի պայմաններում:

Նույն թվականին Հայաստանում արձանագրվել է ՀՆԱ-ի 6,9 տոկոս աճ: Ընդ որում, դա հիմնականում արտահայտվել է առևտրի և հասարակական սննդի՝ 173 տոկոս, ինչպես նաև անշարժ գույքի հետ կապված գործառնությունների՝ 6628 տոկոս, ավելացման հաշվին:  Մինչդեռ, ասենք, արդյունաբերության արտադրանքն այդ տարի աճել է ընդամենը 2,6 տոկոսով: Ընդ որում, հիմնականում էներգաարտադրության ավելացման հաշվին:

Հարց է առաջանում` եթե տնտեսության մեջ չի ձևավորվել այդքան արդյունք, ինչպե՞ս կարող էր արտահանումն ավելանալ գրեթե 26 տոկսով: Պատասխանը շատ պարզ է՝ այդ տարի արտահանման ոլորտում գրանցված կտրուկ աճը, որով սիրում է մշտապես հպարտանալ նախկին վարչապետ՝ Հ. Բագրատյանը, պայմանավորված չէր տնտեսության մեջ տեղի ունեցած դրական դրսևորումներով: Դրա վկայություններից մեկն էլ հաջորդ տարի տեղի ունեցած զարգացումներն էին, երբ բացառությամբ մեկ-երկուսի, տնտեսության մյուս բոլոր ճյուղերում գրանցվեց արտահանման անկում: Եվ դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ դրամը շարունակում էր թուլանալ: Այս մասին Տեր-Պետրոսյանն ու իր թիմը չգիտես ինչու չեն ուզում հիշել:

Արտահանումն ըստ ապրանքախմբերի (մլն ԱՄՆ դոլար)

 

1994

1995

1996

1997

Ընդամենը

215,5

270,9

290,3

232,6

Պատրաստի սնունդ

12,9

12,6

11,8

24,6

Հանքահումքային արտադրանք

17,8

28,8

19,1

17,9

Քիմիա և նրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք

3,9

14,5

5,5

4,3

Պլաստմասսայե և ռետինե իրեր

7,9

10,8

8,2

9,2

Մանածագործական իրեր

15,8

15,2

9,7

10,6

Կոշկեղեն

15,9

5,4

2,2

0,7

Իրեր քարից, գիպսից, ցեմենտից

12,7

2,1

1,8

1,2

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր մետաղներ

72,2

89,6

140,3

55,2

Ոչ թանկարժեք քարեր և դրանցից իրեր

30,5

47,3

57,7

40,3

Վերգետնյա օդային և ջրային տրանսպորտի միջոցներ

1,7

11,4

2,7

2

Արդյունաբերական տարբեր ապրանքներ

5,5

3,4

1,5

4,9

 

 

 

 

 

 

 

 

 

 

1996թ. արտահանումն աճել է 7.1 տոկոսով կամ 20 մլն դոլարով։ Այն դեպքում, երբ միայն թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանումն  ավելացել է 56 տոկոսով կամ 5.1 մլն դոլարով։ Եւս 54 տոկոսով աճել է ոչ թանկարժեք մետաղների արտահանումը։

Ոչ թանկարժեք մետաղների անվան տակ այդ ժամանակ Հայաստանից արտահանվում էր ամեն ինչ։ Իսկ ավելի կոնկրետ` սարքավորումներ եւ հաստոցներ։ Ընդ որում, երբեմն նաեւ այնպիսիք, որոնք հազվագյուտ էին ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ Խորհրդային Միությունում։ Ապամոնտաժվում էին ձեռնարկությունների արտադրական հզորությունները, ինչը  հետագայում անհնարին դարձրեց դրանց վերագործարկումը։

Տնտեսության մնացած բոլոր ճյուղերում արձանագրվել է արտահանման անկում։ Ավելին՝ 1995թ.  կտրուկ աճից հետո մնացած գրեթե բոլոր ոլորտներում արտահանումը վերադարձել է 1994թմակարդակին կամ եղել է դրանից ցածր։

Արտահանման կառուցվածքում գրանցված այս փոփոխությունների վերաբերյալ առավել առարկայական պատկերացում է տալիս դրա դիտարկումը ըստ երկրների։  

Արտահանումը` ըստ երկրների

 

1994թ.

1995թ.

1996թ.

1997թ.

Ռուսաստան

83.9

90.8

96.1

69.0

Ուկրաինա

3.7

4.5

4.9

0.0

Վրաստան

2.9

2.7

6.9

10.7

Բելառուս

0.7

0.9

1.2

0.0

Ղազախստան

0.9

1.6

1.0

0.0

Թուրքմենստան

65.6

68.7

17.5

13.8

Բելգիա

26.0

30.8

44.7

47.0

Գերմանիա

6.6

10.1

3.7

9.3

Ֆրանսիա

0.4

0.2

0.4

0.0

Իսպանիա

0.0

0.0

0.3

1.3

Կանադա

0.0

0.0

0.0

0.1

Իրան

14.6

35.0

43.9

42.6

Ակնհայտ է, որ 1996թ. կտրուկ, շուրջ 4 անգամ, նվազել է Թուրքմենստան կատարվող արտահանումը. նախորդ  տարվա համեմատ կրճատվել է ավելի քան 51 մլն դոլարով։    

Գազամատակարարման դիմաց վճարելու համար 1994-1995թթ. տնտեսության այլ ճյուղերում ինչ կար-չկար արտահանվեց Թուրքմենստան, որն էլ դարձավ այդ տարիներին արտահանման աճի հիմնական գործոնը։ Այդ ամենով հանդերձ, Հայաստանը մի բան էլ պարտք մնաց։ Թերեւս դա էր պատճառը, որ արդեն 1996թ. երբ չաշխատող տնտեսության մեջ արտահանելու այլեւս ոչինչ չկար,Լ. Տեր-Պետրոսյանը գնաց գազի պարտքի դիմաց 34 մլն դոլարի խայտառակ եւ չափազանց ծանր պայմանագրի ստորագրմանը։ Ընդ որում,խախտելով օրենսդրությունը եւ չվավերացնելով խորհրդարանում։  

7.1 տոկոս աճի պայմաններում,արդյունաբերական ապրանքների արտահանումը 1996ը. նախորդ տարվա համեմատ կրճատվեց ավելի քան 20 տոկոսով։ Ընդ որում,նվազեց հիմնականում ԱՊՀ անդամ երկրներ կատարվող արտահանումը։ Այս պայմաններում դժվար չէ պատկերացնել, թե ինչի հաշվին էր ավելանում արտահանումը։

1995-1996թթ. եռապատիկ ավելացել է արտահանումը դեպի Իրան։ Թե ինչ էր արտահանվում այդ տարիներին Հայաստանից Իրանհանրահայտ է` մետաղի ջարդոնի անվան տակ ապամոնտաժվում էին ձեռնարկությունները։  

Չնայած 1996թ. Հայաստանում արձանագրվեց արտահանման 7.1 տոկոս աճ,այնուհանդերձ,դա բաժին ընկավ տնտեսության ընդամենը մեկ ճյուղին՝ թանկարժեք-կիսաթանկարժեք քարերի եւ ոչ թանկարժեք մետաղների արտադրությանը։ Մյուս բոլոր ոլորտներում արձանագրվեց արտահանման անկում՝ նախորդ տարվան համեմատ։  

Բերենք կոնկրետ օրինակներ։ 

Պատրաստի սննդի արտահանումը 1996 թ. կազմեց 11.8 մլն դոլար, 1995 թ. 12.5 միլիոնի դիմաց։ Հանքահումքային արտադրանքի արտահանումը 1995 թ. 12.6 մլն դոլարի դիմաց կազմեց 11.8 միլիոն։ Քիմիական արդյունաբերության արտադրանքը՝ 14.5 միլիոնից իջավ 5.4 մլն դոլարի։ Ի դեպ,քիմիական արտադրության արտահանումը կտրուկ աճել էր միայն 1995 թ.՝ 3.9 միլիոնից հասնելով 14.5 մլն դոլարի։ Կոշկեղենի արտահանումը 1996 թ. կրճատվեց ավելի քան կրկնակի անգամ։  

Այս թվարկումը կարելի է շարունակել։ Պարզապես նշենք, որ այս ամենը տեղի է ունենում ազգային դրամի արժեզրկման պայմաններում,ինչը, բնականաբար,դրական ազդեցություն էր թողնում արտահանման վրա։ Սակայն որքան էլ տարօրինակ է, տնտեսության բազմաթիվ ճյուղերում դա ոչ միայն չի հանգեցրել արտահանման ծավալների ավելացման,այլեւ,ընդհակառակը, դրանք կրճատվել են։ Նման բան սովորաբար կարող է լինել միայն այն դեպքում, երբ տնտեսությունն ուղղակի չի աշխատում։

Արտահանումն աճում էր ադամանդագործության հաշվին։ Տնտեսության ընդամենը մեկ ճյուղում դրսեւորվող նման միտումները շատ արագ մեծացրին արտահանման կախվածությունը այդ ոլորտից արդեն 1996 թ. արտահանման գրեթե 50 տոկոսը բաժին էր ընկնում թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի արտադրությանը։ 290 մլն դոլարից ավելի քան 140 միլիոնը ապահովում էր ադամանդագործությունը։   

Արտահանման նման կառուցվածքը հղի էր չափազանց վտանգավոր հետեւանքներով։ Երկրի արտահանումը կախված էր տնտեսության ընդամենը մեկ ճյուղից, որն իր հերթին խիստ կախվածության մեջ էր արտաքին շուկաներում տեղի ունեցող զարգացումներից։

Պատահական չէր, որ արդեն հաջորդ տարի նկատվեց դրա ազդեցությունը։ Արտաքին միջավայրում դրսեւորված միտումների հետեւանքով ադամանդագործության արտադրանքի արտահանումը 140 միլիոնից իջավ 55 մլն դոլարի՝ ազդելով արտահանման ընդհանուր ցուցանիշների վրա։ 1997թ. արտահանումը կրճատվեց 20 տոկոսով՝ պայմանավորված զուտ այս ճյուղում տեղի ունեցող երեույթներով։   

Թե նման երեւույթներն ինչպիսի հետեւանք են թողնում երկրի վճարունակության եւ պարտքային պարտավորությունների կատարման վրա,հավանաբար դժվար չէ կռահել,բայց դա մեկ այլ խնդիր է։

Շարունակելի

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica