close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թող Աստված օրհնի ազգանվեր այս առաքելությունը. Պարգեւ արքեպիսկոպոսը՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի նախաձեռնության մասին

Հասարակություն

12 Սեպտեմբերի 2019, 16:30
 Թող Աստված օրհնի ազգանվեր այս առաքելությունը. Պարգեւ արքեպիսկոպոսը՝  ՀՅԴ Արցախի ԿԿ-ի նախաձեռնության մասին

Սեպտեմբերի 12-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն մեկնարկ է տվել առաջիկա նախագահական ընտրություններում ազգային միասնական օրակարգ ձեւավորելու բանակցություններին, որոնց շրջանակում հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսոկոպոս Մարտիրոսյանի հետ:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ներկայացրել է միասնական օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունը եւ այդ ուղղությամբ Դաշնակցության դիրքորոշումներն ու մոտեցումները:

Ողջունելով նախաձեռնությունը՝ Պարգեւ արքեպիսկոպոսն իր մտահոգությունն է հայտնել Արցախում տիրող հանրային մթնոլորտում ձեւավորված բեւեռացումից, որը, առաջնորդի խոսքով, բերելու է բացասական եւ ծայրաստիճան հետեւանքների:

«Թող Աստված օրհնի ազգանվեր այս առաքելությունը»,- ասել է Պարգեւ արքեպիսոկոպոս Մարտիրոսյանը:

Իր հերթին Դավիթ Իշխանյանը վստահեցրել է, որ ՀՅ Դաշնակցությունը խորապես գիտակցելով ազգային միասնության կարեւորությունը, իր վրա է վերցրել քաղաքական ուժերի հետ բանակցություններ ծավալելու ծանր պատասխանատվությունը, եւ վստահ է, որ այն կպսակվի հաջողությամբ:

Այնուհետեւ  քննարկվել են Դաշնակցության կողմից առաջարկված օրակարգի հիմնադրույթները:

 

Aparaj,am 

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica